Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտվող «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կդիմեն Ազգային ժողովի խմբակցություններին` պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու պահանջով: Լրագրողների հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը նշեց, որ իրենց չի գոհացնում կառավարության արտահերթ նիստի ընթացքում հաստատված օրինագիծը, որով այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու:
«Դեռ չենք ցանկանում դիմել ստանդարտ մեթոդների` նստացույցերի, երթերի և այլն: Ես հակված եմ, որ դիմենք Ազգային ժողովի խմբակցություններին, որ մեկ տարով պարտադիր բաղադրիչի ներդրումը հետաձգեն»,- ասաց Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ մինչև հուլիսի 1-ը կհասցնեն գործողություններ իրականացնել, իսկ հետագա քայլերի մասին կհայտարարեն Ազգային ժողովի խմբակցությունների դիրքորոշումն իմանալուց հետո:
Լևոն Հարությունյանը նշեց, որ համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու որոշումն անարդար կլինի:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որպեսզի պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգվի, այդ ընթացքում կազմակերպվեն քննարկումներ, որոնց մասնակցություն կունենան նաև իրենք:
Լևոն Հարությունյանն ընդգծում է, որ պետք է լինեն բաց և թափանցիկ քննարկումներ, որոնց մասնակցություն կունենան բոլոր շահագրգիռ կողմերը, իսկ քննարկումների արդյունքում օրենքը պետք է բերվի այնպիսի տեսքի, որ բոլորի համար լինի ընդունելի:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01