ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Արա Բաբլոյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների խթանման հարցում կարևորել է խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով մեր երկրի ներքաղաքական զարգացումներին, ասել է. «Աշխարհն ականատես եղավ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է և հավատարիմ է որդեգրած սկզբունքներին ու գաղափարներին. դրա վառ ապացույցը խնդիրների կարգավորումն էր խաղաղ և սահմանադրական ճանապարհով»:
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին` Արա Բաբլոյանը նշել է. «Պետք է համատեղ ուժերով մշակել և ներդնել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի անցկացվելիք ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին և ընդունելի լինեն հանրության կողմից»:
Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի դերակատարությունը` Հայաստանի համար փոփոխությունների ժամանակահատվածում խորհրդարանական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում:
Դեսպանը կարևորել է Հայաստանում ներքաղաքական գործընթացների կարգավորման հանգուցալուծումը իրավունքի գերակայության ուժով` փոխըմբռնման մթնոլորտում:
«Հայաստանի նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը շարունակում է կարևոր դեր ունենալ և Հայաստանի պատմության այս կարևոր շրջանում ես պատրաստ եմ աշխատել Ձեր ու մյուս ղեկավարների հետ»,- ասել է Ռիչարդ Միլսը:
Զրուցակիցներն անդրադարձել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին, համագործակցության հեռանկարներին:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01