Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են`
-հայ ժողովրդի կազմավորումը, Հայոց հնագույն պետականությունների պատմություն
-Հայաստանը միջին դարերում, Կիլիկիայի հայկական պետականության պատմություն
-հայ եկեղեցու պատմություն
-հայ ազգային-ազատագրական շարժումների պատմություն
-հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն
-հայ մամուլի, քաղաքական հոսանքների և կուսակցությունների պատմություն
-Հայաստանում ժողովրդագրական գործընթացների ուսումնասիրություն
-Հայաստանի I (1918-1920 թթ.), II (1920–1991 թթ.), III (1991 թ. հետո) հանրապետությունների, ԼՂԻՄ, ԼՂՀ պատմություն
-հայ գաղթավայրերի և Սփյուռքի պատմություն
-Հայոց պատմության աղբյուրագիտություն և պատմագրություն:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը համագործակցում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, և շատ այլ երկրների համապատասխան գիտական կառույցների հետ:
Աշոտ Մելքոնյանը 2002թ-ին ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան, 2004թ-ին` պրոֆեսորի, 2006թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2014թ-ին` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
Աշոտ Մելքոնյանի հիմնական աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի, հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության, պետականության հիմնահարցերին: Նա ավելի քան 400 աշխատության հեղինակ է:
Աշոտ Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ղեկավարում է 2002թ-ից:
Արժանացել է «Մովսես Խորենացի», «Գարեգին Նժդեհ», «Արգիշտի Առաջին», «Վաչագան Բարեպաշտ», ԵՊՀ և Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ոսկե մեդալների:
13.06.2018թ
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01