Վարչական իրավախախտումների համաներման մասին օրենքի նախագիծը գտնվում է հանրային քննարկման փուլում և շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:
Պատգամավորի հետաքրքրվեց՝ համաներումը տարածվելո՞ւ է Ջավախքի հայ քաղաքացիների վրա, ովքեր վրացական համարանիշով մեքենաներով երթևեկել են Երևանում, որովհետև կան Ջավախքի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր նույնպես ունեն խոշոր չափի տուգանքներ: Պատգամավորը հայտնեց, որ Ջավախքի հայ քաղաքացիները միայն սույն թվականի հունիսի 4-ին են իրազեկվել այդ տուգանքների մասին:
Արտակ Զեյնալյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, շեշտեց, որ համաներումը տարածվելու է բոլորի վրա՝ անկախ քաղաքացիությունից, անկախ ազգությունից, առանց որևէ խտրականության: «Բոլորը, ովքեր ունեն վարչական իրավախախտումներ, նրանց վրա դա կտարածվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:
Նա հավելեց, որ ժամկետների հետ կապված այս պահին ոչինչ չի ասի, որովհետև հարցը պետք է քննարկվի կառավարությունում և կայացվի քաղաքական որոշում: «Մենք նախատեսում ենք նաև որոշակի մեխանիզմների սահմանում, որ ժամանակի հատվածը սպառվելուց հետո այդ վարչական տուգանքն այլևս որևէ մեկի վրա ծառացած չմնա: Նախատեսվում է համաներում, որը տարածվելու է բոլորի, այդ թվում՝
Ջավախքի բնակիչների վրա»,- ընդգծեց Զեյնալյանը:
Շիրակ Թորոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին կարևոր հայտարարության համար՝ նկատելով, որ ինքն ամենևին իրավախախտներին խրախուսելու կողմնակից չէ: «Բայց կա հանգամանք, և մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքները: Սա սկզբունքային նշանակություն ունի, դրա համար ես կառավարությանն առաջարկելու եմ, որ ջավախքցիների մասով հաշվի առնեն հունիսի 4-ի ժամկետը, որովհետև այդ օրվանից է մարդկանց իրազեկվել, և մարդիկ տեղյակ չեն եղել, որ իրենց վրա բավականին տուգանքներ են կուտակվել»,- ասաց Թորոսյանը:
Արտակ Զեյնալյանը հստակեցրեց, որ իրենք առաջնորդվելու են նրանով, թե երբ է կայացվել վարչական իրավախախտման վերաբերյալ ակտը:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01