ARM | RUS |

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում Պուտին-Փաշինյան հանդիպման բացթողման վրա

14.06.18 | 14:56

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես հրաժարվում է բանակցությունների մանդատ տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը՝ հիմնվելով մոսկովյան հանդիպումների վերաբերյալ հրապարակված պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Փաշինյանի՝ Արցախին բանակցությունների կողմ դարձնելու հայտարարությունից հետո Սաֆարյանը ռուսական կողմի նման վերաբերմունքին դժվարանում է գնահատական տալ՝ պատի՞ժ է, թե՞ ադեկվատ վերաբերմունք: Ամեն դեպքում նա հիշեցնում է՝ Հայաստանը չի հայտարարել, որ ԼՂ հարցում անելիք չունի, չի հայտարարել բանակցությունները լքելու մտադրության մասին, ասել է, որ կողմերից մեկն Արցախն է: Իսկ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ այդ հարցին չանդրադառնալը խոսոմ է նաև այն մասին, որ Պուտինը չի ցանկանում մանդատ տալ ՀՀ վարչապետին:

«Սա փոխադարձ ճանաչողության երկրորդ հանդիպումն էր, և ակնհայտորեն այդ շրջանակներից դեռևս դուրս չի եկել օրակարգը: Վլադիմիր Պուտինը շարունակում է հասկացնել Հայաստանի նոր ղեկավարությանը, թե ինչ է սպասում ինքը Հայաստանից: Օրինակ, Հայաստանի առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանը պետք է մնա առաջին դիրքերում, ակնարկելով, որ ցուցանիշները պետք է բարելավվեն»,-ասում է ինստիտուտի հիմնադիրը:

Նա ուշադրություն է դարձրել, որ պաշտոնական հաղորդագրության մեջ տնտեսական թեմաներից բացի, որևէ խոսք չկա այլ խնդիրների մասին:



«Այնպես չէ, որ ես նախկինում ողջունել կամ ընդունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս սեպարատ բանակցությունները Ռուսաստանի նախագահի հովանու ներքո: Դա մի հարց է, որից փորձել է մեղմորեն շրջանցել նաև Հայաստանի նախկին ղեկավարությունը: Սակայն եթե այցը տեղի է ունենում այնպիսի շրջանում, երբ կողմերի հռետորաբանությունը մտահոգիչ է, ապա խնդրին չանդրադառնալը բացթողում է»,-նշում է քաղաքագետը:

Նա հիշեցնում է՝ Հայաստանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղ կարգավորման, բայց նաև պատաստ է այլ լուծման, եթե Ադրբեջանը փորձի ռազմական եղանակով հարցը լուծել, Ադրբեջանի մեջլիսի փոխնախագահը խոսում է տարածքային հարցերը ուժով լուծելու իրավունքի մասին՝ հղում կատարելով ՄԱԿ-ի կանոնադրությանը: Բացի այդ, տարածաշրջանում կուտակումներ կան, Նախիջևան-Հայաստան սահմանագծին զարգացումներ եղան, հրադադարի խախտումների ակտիվացում է:

«Այս կոնտեքստում, բավականին մտահոգիչ պետք է լինի, որ Պուտինը Հայաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպումներում չի խոսում դրա մասին: Հատկապես այն պարագայում, երբ երկու երկրները ՀԱՊԿ անդամ են, նաև Հայաստանը, ըստ էության, ՀԱՊԿ-ի կովկասյան ուղղության առանցքն է հակաօդային պաշտպանության ու այլ ուղղություններով: Հետևաբար, մի փոքր տարակուսելի է այդ բացթողումը և այնքան էլ պատահական չէ»,-կարծում է Panorama.am-ի զրուցակիցը:

Նա նաև դիվանագիտական աննրբանկատություն է նկատել Հայաստանի հանդեպ՝ Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի խոսքում:



Քաղաքագետը մտածում է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները ցանկանում են ժամանակ շահել՝ խուսափելով Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպումից, Մոսկվան Բաքվին ժամանակ է տալիս, որպեսզի հանդիպումը չկայանա մինչև Ալիևը չկարողանա ապացուցել, որ ինքը պատրաստ է այդ սեղանի մոտ նստել:

«Ի նկատի ունեմ, որ Ալիևին կարող է սարսափեցնել Հայաստանի նոր ղեկավարության լեգիտիմության սարսափելի մեծ չափը, ինչպես նաև իր համար անսպասելի՝ բականաին կոշտ դիրքորոշումները, այդ թվում Արցախին բանակցությունների կողմ դարձնելու մասին: Վերջին շրջանում նկատվում է, որ Մոսկվան փորձում է իր պաշտպանության տակ առնել Ադրբեջանին, օրինակներից է նաև Լավրովի հայտարարությունը, որ Ալիևն էլ պետք է որոշի Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, թե ոչ»,-ասում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է նույն օրը Մոսկվայում կայացած Պուտին-Ալիև հանդիպմանը, ապա Սաֆարյանի խոսքով, ակնհայտ էր, որ գնահատական կար բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերություններին:

«Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը կարծես դեռ ակնկալիքներ են շարադրվում: Բնական է դա: Բայց նաև մի փոքր անբնական էլ է, քանի որ Ռուսաստանն իրեն թուլացած է պահում՝ ցույց տալով, որ իրեն ոչ «Պոլոնեզ»-ներն են հետաքրքրում, որոնք կապված են ռազմական հավասարակշռության հետ, ոչ տարածաշրջանում միջադեպերը, ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, երբ ինքն է ստեղծել ՀԱՊԿ կովկասյան ուղղությունը: Հիմա ո՞նց հասկանանք, ՀԱՊԿ-ին ու դրա կովկասյան ուղղությանը սպառնացող վտանգ չկա՞: Նորից եմ կրկնում, այս կտրվածքով տակավին անբնական ու ուշադրության արժանի եմ համարում այդ բացթողումը»,-նշում է քաղաքագետը:

Հարցին, թե ինչի հետևանք է բացթողումը, Սաֆարյանն արձագանքում է՝ հայկական կողմը պետք է հասկանա Ռուսաստանի քաղաքականությունն ու վերաբերմունքը Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումների համատեքստում:

Քաղաքագետին հիշեցրեցինք, որ մինչ Մոսկվա մեկնելը Փաշինյանը Երևանում հանդպես ԼՂ խնդրի կարգավորմամաբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Դրա վերաբերյալ հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում էլ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, շփման գծում ադրբեջանական կողմի ակտիվացման վերաբերյալ որևէ խոսք չկար:

«Ընդհանրապես այդ հաղորդագրությունը շատ ժլատ էր: Դա նույնպես ակնհայտորեն ճանաչողական հանդիպում էր: Վատ է, որ տարածաշրջանում լարվածության աճի նշանների ֆոնին նման անդրադարձներ չկան: Ես չգիտեմ, ի՞նչն է պատճառը, սակայն այս ամենը ինչը լուծում չի կարող լինել, իրավիճակը պետք է բերվի կառավարելի ու վերահսկողության դաշտ: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ բանակցությունները ոչ պակաս կարևոր գործիք են իրավիճակը կառավարելի պահելու, Ալիևին ռազմական արկածախնդրության հիմք չտալու համար»,-ընդգծում է նա:

Նրա համոզմամբ, բանակցությունների՝ Արցախի մասնակցուայմբ ձևաչափի վերականգնումն ու բանակացությունների չտապալումը պետք է իրականացվեն զուգահեռաբար ու շատ խելամտորեն:

Հ. Գ. ՌԴ նախագահ Վ. Պուտինի խոսքի մեջբերումները Կրեմլի պաշտոնական էջից են:


Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական...

19:02

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը ԵԱՀԿ-ին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը...

10:49

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի...

10:23

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել. Աբրահամյան

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել....

10:09

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:19

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3...

09:02

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ». «Մեր ձևով»

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ»....

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01