Ամերիկացի տնտեսագետ, Նյու Յորքի Հանթեր քոլեջի պրոֆեսոր Ռենդալ Ֆիլերը կոչ է անում Հայաստանի կառավարությանը բաց լինել քննադատության առջև և նպաստել սեփական տեսակետից տարբեր կարծիքների գոյությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսեց Հայաստանի ամերիկյան համալսարանում տնտեսական քաղաքականության հարցերի շուրջ կլոր սեղան-քննարկման ժամանակ: Ամերիկացի տնտեսագետի խոսքով՝ դրսի մարդկանց համար դժվար է մտածել որևէ երկրի քաղաքականության մասին, և ինքը գաղափար չունի՝ Հայաստանն ինչ պետք է անի, բայց կարող է տալ խորհուրդներ, որոնք ընդհանուր մոտեցումներ են: Ինչպես նշեց տնտեսագետը, մրցակցությունը միշտ լավ է, այն օգտակար է նաև գաղափարների շուկայում: «Բացի այդ՝ երկրներին անհրաժեշտ են անկախ վերլուծական կենտրոններ՝ think tank-ներ: Կառավարությունները փոխվում են, բայց հետազոտողները չեն փոխվում: Նրանք ի վիճակ են կառավարողներին ասել ճշմարտությունը»,-շեշտեց ամերիկացի պրոֆեսորը:
Նրա դիտարկմամբ՝ միշտ կա վտանգ, որ այս վերլուծական ինստիտուտները կարող են սերտաճել քաղաքական կուսակցություններին, բայց պետք է խուսափել նման իրավիճակից, եթե կառավարությունն իսկապես ակնկալում են զարգացում: «Ինտելեկտուալ կապիտալն ավելի կարևոր է, քան ֆիզիկական կապիտալը; Սովորեք նրանցից, ովքեր արդեն գնացել են: Եղեք համառ, բայց պոզիտիվ: Մի վատնեք ձեր կամքը, լսեք բոլոր կողմերին: Երբեք մի հիասթափվեք, աչքը պահեք ձեր նպատակների վրա»,-եզրափակեց Ռենդալ Ֆիլերը:
Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը և այլք: Տեսակամրջով միջոցառմանը միացավ նաև հայտնի հայազգի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01