Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն արվեստագետներին և արվեստի առաջատար գործիչներին ներգրավել է ԱՄՆ-ում իրականացվող փոխանակման ծրագրերում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Նշվում է, որ այժմ այս ծրագրերի շրջանավարտները, համատեղ ջանքերով և ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, փորձում են հայաստանյան վառ արվեստը ներկայացնել նոր լույսի ներքո մի նախաձեռնության միջոցով, որը կոչվում է «Շնչող արվեստ»:
«Շնչող արվեստ» նախաձեռնությամբ հայկական գլուխգործոցները ներկայացվում են նորովի՝ բեմադրության և տեսաարվեստի միջոցով, ինչն արվում է առաջին անգամ: Այս նախաձեռնությունն իրականացվում է ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար և ԱՄՆ պետքարտուղարության միջազգային առաջնորդ-այցելուների ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանի կողմից: Ծրագիրը, որին նա մասնակցել է Միացյալ Նահանգներում, դիտարկում էր այն ուղիները, թե ինչպես կատարողական արվեստները կարող են կիրառվել երիտասարդական նախաձեռնություններ խթանելու նպատակով: Նա հավատացած է, որ «Շնչող արվեստը» թանգարանների այցելուներին թույլ կտա հայկական արվեստն ընկալել նոր ու ուշագրավ եղանակներով:
«Երևանում մի քանի թանգարանի ուզում ենք նոր շունչ ու ոգի հաղորդել՝ ներկայացնելով նրանց ամենաուշագրավ ցուցանմուշները անսպասելի ու ինքնատիպ ձևով, որպեսզի այցելուների առաջ բացահայտվի հայտնի ստեղծագործության գեղարվեստական արժեքը և գաղափարի վեհությունը` մեկ այլ տեսանկյունից և մեկ այլ միջոցի կիրառմամբ», – նշեց է Բադալյանը:
Այս նախաձեռնության շրջանակում, հունիսի 14-ից 19-ը 6 թանգարան, որոնց տնօրենների մեծ մասն ամերիկյան փոխանակման ծրագրերի շրջանավարտներ են, իրենց հարկի տակ կներկայացնեն արվեստը նորովի հրամցնելու ուշագրավ լուծումներ՝ բեմադրություն, բոդիարթ, տեսապրոյեկտմամբ վերափոխված տարածքներ, ինստալյացիաներ, որոնցից ամեն մեկը կտևի 3-7 րոպե, ապա պարբերաբար կկրկնվի, քանի դեռ «Շնչող արվեստը» ընթացքի մեջ է:
«Արվեստը կարևոր դեր ունի հայկական մշակույթում, ուստի մենք ուրախ ենք աշխատել արվեստագետների և թանգարանների տնօրենների հետ, ովքեր մեր փոխանակման ծրագրերի շրջանակում եղել են ԱՄՆ-ում և վերադառնալով լծվել են այս կարևոր ոլորտի զարգացման գործին:
Հայաստանում իր տեսակի մեջ առաջին անգամ իրականացվող այս ծրագիրն ի ցույց է դնում հայկական ստեղծարար ոգին ու զբոսաշրջիկների համար գեղեցիկ արվեստների գրավիչ ու գունեղ միջավայր ձևավորելու ցանկությունը», – ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Շնչող արվեստի» մեկշաբաթյա միջոցառումների մուտքն անվճար է: Ամբողջական ծրագիրը ներկայացվում է ստորև.
Հունիսի 14 – Սարյանի տուն-թանգարան, 19:00-20:00 (Մարտիրոս Սարյան փող. 3)
Հունիսի 15 – Երվանդ Քոչար թանգարան 20:00-21:00, (Մաշտոցի պողոտա 39/12)
Հունիսի 16 – Հայաստանի ազգային պատկերասրահ 15:00-17:00 (Արամի փող. 1)
Հունիսի 17- Գաֆեսճեան արվեստի կենտրոն 18:30-19:30 (Թամանյան փող. 10)
Հունիսի 18 – Կալենց թանգարան 19:00-20:00 (Կալենցի փող. 18)
Հունիսի 19 – Արև արթ գելըրի 19:00-20:00 (Տերյան փող. 19):
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01