Ընտրությունների ժամանակ այս կամ այն բարեգործությունն անել ասվածը մենք արդեն տեսել ենք ու հասկացել, որ դա չարաշահվում է և օգտագործվում է որպես ընտրակաշառքը թաքցնելու ձև:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի փոփոխությանը և դրա շուրջ բարձրացած աղմուկին:
«Դրա դեմ, այո, պետք է պայքարել: Կարծում եմ՝ բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա, քանի որ բարեգործությունն այն է, որ անում ես, բայց փոխարենը որևէ բան չես ակնկալում»,- ասաց Ռուստամյանը:
Պատգամավորը, խոսելով նախագծին դեմ արտահայտվողների մասին, նշեց, թե ինքը բերված փաստերը մանրամասն չի ուսումնասիրել և հստակ չի կարող գնահատել: Միևնույն ժամանակ շեշտեց, թե իր գնահատմամբ՝ ՀՀ-ում բարեգործության դաշտն իսկապես պետք է կարգի բերել:
«Ես դեմ արտահայտվողների արգումենտացիան խորը չեմ ուսումնասիրել, բայց որ հարց կա և այդ դաշտը պետք է կարգավորվի, դրա անհրաժեշտությունը տեսնում եմ»,- շարունակեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք օրենքի նախագիծը «հալածում է» բարեգործներին, ՀՅԴ խմբակցության ղեկարարը հայտարարեց, թե եթե խնդիրներ կան օրինագիծը հղկելու հետ կապված, ապա ինքը դեմ չէ:
«Բարեգործության մասին օրինագիծը նպատակ ունի հստակեցնել, որ բարեգործությունը լինի հենց բարեգործություն, որ բարեգործը պետք է որևէ շահույթ, շահ, նպատակ չհետապնդի, սա է հարցը»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց, որ «Բարեգործության մասին» օրենքում վատ բան չի տեսնում: Նա նկատել է, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները դժգոհել են օրենքի նախագծից, սակայն անձամբ ինքը գտնում է, որ սա որևէ մեկի դեմ չի արվում:
«Օրենքը ներկայացվել է այն կառավարության կողմից, որի անդամ են նաև ԲՀԿ ներկայացուցիչները, չեմ կարծում, որ ինչ-որ մեկի դեմ է սա արվում: Եթե շահարկում կա՝ ընտրական պրոցեսների հետ կապված, այն կարող է կանոնակարգել նաև ընտրական պրոցեսները»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մի շարք ելույթներով դեմ արտահայտվեցին «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարությունում շրջանառվող նախագծին:
Հավելենք, որ ժամանակավոր, համաձայնության կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարում «Բարեգործության մասին» օրենքում:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ օրենքի նախագիծը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Նախագծով առաջարկվում է ստեղծել բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում օրենքով սահմանված գործառույթների իրականացման վերաբերյալ:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01