Սեյրան Օհանյանի քննությունը, եթե չեմ սխալվում, այսօր պետք է լիներ, կարգավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել, բայց այս պահին վկա է:
Այս մասին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ հարցաքննությանը ներկայանալուն և այս պահին ՊԵԿ-ի վարույթում աղմկահարույց գործերի քննությանը:
«Ես մի քիչ ձեռնպահ կմնամ ինչ-որ տեղեկատվություն հայտնել, քանի որ քննություն է ընթանում, գործողություններ են կատարվում, և քննության գաղտնիության սկզբունքից ելնելով՝ ես ի պաշտոնե իրավունք չունեմ մանրամասներ հրապարակել: Մենք մի խնդիր ունենք միայն, որ այն, ինչ կատարվում է, կատարվի օրինականության շրջանակում»,-ասել է ՊԵԿ նախագահը:
Նրա գնահատմամբ՝ այդ գործերն աղմկահարույց են այնքանով, որ կապակցված են այս կամ այն պաշտոնյայի հետ, իրականում սովորական քննչական գործողություններ են:
Անդրադառնալով հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ի՞նչ մեխանիզմներով է հարստացել, ինքը կօգտվի՞ այդ մեխանիզմներից՝ Դավիթ Անանյանը պատասխանել է. «Եթե իմ ունեցվածքը կրկնապատկվի՝ դուք դրա մասին կիմանաք, որովհետև ես՝ որպես պաշտոնատար անձ, հրապարակում եմ իմ հայտարարագիրը: Չեմ կարծում, որ իմ հարստությունը կավելանա, նույնիսկ գուցե եկամուտների անկում լինի՝ համեմատած նախորդ տարիներին իմ խորհրդատվական գործունեությունից ստացած եկամուտների: Պարոն Խաչատրյանի հարստացման աղբյուրներին ես ծանոթ չեմ, բայց եթե հարցում կա ինչ-որ «ուղղվածություն», որ կարող էր կապված լիներ պաշտոնական գործունեության հետ՝ հարստանալու ուղղությամբ, ապա դա արժեհամակարգով դեմ է իմ տեսակին: Մեխանիզմներ հանրային կամ պետական բոլոր ծառայություններում կան»:
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ն այնքան կուռ համակարգ է, որ այնտեղ անձանց համակարգը կարևոր չէ, ուղղակի անհրաժեշտ են բազմափորձ պրոֆեսիոնալներ, որ իրենց փորձը պետք է աստիճանաբար, սերնդափոխության միջոցով փոխանցեն երիտասարդներին:
«Մի շատ կարևոր հայտարարություն անեմ. բոլորն ասում են, որ կան կոռուպցիայի ռիսկեր, որ հարկային համակարգում իրականացվել են: Ընդհանուր առմամբ, դրանք քայլ առաջ էին, և մենք բոլորս պետք է արձանագրենք, որ հարկային մարմինը բավականին ուռճացված էր կադրերով, այո, օպտիմալացման որոշակի անհրաժեշտություն կար: Այդպիսի պահանջ կար թե´ հանրության մոտ, թե´ կառավարության ներսում: Օպտիմիզացիան, և այն կառուցվածքը, որ ընտրել ենք, շատ լավն է: Դրա հիման վրա այսօր մենք ձևավորում ենք մեր համակարգը: 450 կրճատված կադրերի մեջ, ես կարծում եմ՝ այո, կային այնպիսիները, որ պրոֆեսիոնալ էին: Կարծում եմ՝ որոշումներ կայացնելիս, ինչ-որ առումով հապճեպության պատճառով կադրերի կրճատման գործընթացը շատ մանրամասն չի վերլուծվել»,-ասել է ՊԵԿ նախագահը:
Նա պարզաբանել է, որ հիմա ձևավորել են աշխատանքային խումբ այդ կադրերի կամ կադրային քաղաքականության հարցերով:
«Աշխատանքային խումբը գնահատում է նախկին նշանակումները և ազատումները, կամ ինքնակենսագրականներն ուղարկում են, որոնք բազմաթիվ են, ցուցակում ներառում ենք բոլոր ցանկացողներին: Հետ ենք ընդունելու այն աշխատակիցներին, որ արժեքավոր մասնագետ ենք համարում, նաև որոշակի հետևություններ ենք անելու այն անձանց մասին, որոնք առաջարկել են ծառայություն իրականացնել»,-ասել է ն։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01