ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի կանխարգելման, բուժման, ծառայությունների որակի բարձրացման քայլերն են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանայի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Ընդգծվել է, որ Հայաստանը մեծ փորձ է կուտակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման, իրավիճակը վերահսկելի պահելու առումով՝ տարածաշրջանի երկրների շարքում զբաղեցնելով առաջատար դիրքեր: Վերահսկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման տեսանկյունից դոնորական արյան անվտանգությունը, ինչի արդյունքում 2001թ.-ից սկսած հանրապետությունում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման որևէ դեպք:
ՀՀ-ում արձանագրվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի աննախադեպ ձեռքբերում` համաճարակի ոչ միայն կասեցում, այլև վերադարձ խտացման փուլից նախնականին:
Ներկայումս ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը, իսկ հղիների շրջանում այն ցածր է 1%-ից: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման առումով եւս բարձր արդյունքներ են գրանցվել:
Միաժամանակ, Վինեյ Սալդանան նկատել է, որ Հայաստանում գրանցվող նոր դեպքերը բերվում են աշխատանքային միգրանտների կողմից, մասնավորապես, ՌԴ-ից, ուստի առկա ռիսկերը նվազեցնելու քաղաքականությունը պետք է տարածվի նաեւ երկրից դուրս: ՌԴ օգնության ծրագրի շրջանակում ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նկատմամբ ամենախոցելի խմբի` միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում իրականացվում է միացյալ ծրագիր, տրամադրվել են ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ: Այս առումով քննարկվել է նաեւ Ռուսաստանի հետ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ իրազեկման, տարածման կանխմանն ուղղված եւ այդ ուղղությամբ այլ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու հարցը:
ՄԱՁԻԱՀ-ի աջակցությամբ մշակվել և 2017թ. ՀՀ կառավարության հավանությունն է ստացել չորրորդ՝ «Հայաստանի Հանրապետությունում ՀՀ-ում 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագիրը», որի շրջանակներում եւ ընթանում է գործակցությունը:
Արսեն Թորոսյանը կարեւորել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի արդյունքներն ու դրանից սպասելիքները: Երկուստեք շեշտվել է փոխշահավետ համագործակցությունը շարունակելու, ամրապնդելու հարցը:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01