Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին զոհված Յուրա Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գտնում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի:
Նա ասաց, որ վերջերս Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանից լսել է, որ հոկտեմբերի 27-ի ամբողջական տեսանյութը Մանվել Գրիգորյանի ձեռքում է:
Անահիտ Բախշյանը նշեց, որ անկախ այդ տեսանյութից ինքը մտածել է «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացման մասին: «Եթե այդ տեսանյութը գտնվի Մանվել Գրիգորյանի մոտ, միանշանակ նախադրյալներ կան, որ կվերաբացվի գործը, իսկ եթե անգամ չգտնվի, միևնույնն է՝ պետք է գործը վերաբացվի, որովհետև միշտ կարելի է գտնել նոր հանգամանքներ, որոնք կստիպեն այն բացել:
Համենայն դեպս, իմ մտքում ունեմ մի քանի բան՝ այդ քայլն անելու ուղղությամբ, թեև փաստեր չունեմ, բայց այս տարիների ընթացքում հանգամանքներ կան, որոնք կարող են առիթ լինել վերաբացվելու համար»,- ասաց նա:
Յուրա Բախշյանի կինը հիշեց, որ նախկինում դատարանում եղած տեսանյութը երբ փորձաքննության ենթարկեցին պարզվեց, որ նրանից պակասում են ինչ-որ րոպեներ: «Այսինքն՝ ամբողջական տեսանյութի մեջ կան փաստեր, որոնք նոր հանգամանքներ են առաջ բերելու»,- ասաց նա:
Նա նաև հիշեցրեց, որ լուրեր էին տարածվում, թե լրագրող, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանին սպանեցին, քանի որ ասում էին, որ Նաղդալյանի մոտ է այդ տեսանյութը:
Անահիտ Բախշյանը նշեց, որ նոր Հայաստանի իրավապահ մարմինները ոչ միայն «Հոկտեմբերի 27»-ի գործին պետք է անդրադառնան, այլ նաև «Մարտի 1»-ի, քանի որ պետականությանը դեմ գործող ուժեր են թաքնված, որոնք պետք է բացահայտվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստանին վտանգներից զերծ պահել»:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01