Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 20-ին մեղադրող կողմը ներկայացրեց 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պետրոսյանը հեռախոսով խոսել է Գնելի հետ, ում հորդորել է միանալ իրենց:
Զինված խմբի անդամը հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՊՊԾ գնդի տարածք այցելության մասին՝ ակնարկելով, թե Բալասանյանը «երկու լարի վրա է խաղում» և գնդի տարածք է գնացել «ռազվետկայի»:
Աշոտ Պետրոսյանը Գնելին հորդորել է կնոջ և երեխայի հետ միանալ իրենց՝ խոստանալով, թե ամեն ինչ լավ է լինելու: Խոսակցության ընթացքում անդրադարձ է կատարվում նաև այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
«Գնել. Չգիտեմ, պինդ կացեք:
Աշոտ Պետրոսյան. Մենք պինդ ենք ցավդ տանեմ, մենք մինչև ատամները զինված ենք: Չես պատկերացնում… Իրանք տենում են, որ մեր դեմը խաղ չկա…
Կնոջդ, երեխեքիդ հետ պետք է լինեք ժողովրդի կողքը: Գործողություն պետք չի անել, Գնել, մարդահաշիվ... Ցավդ տանեմ պտի դիմանաս, պտի կռիվ տաս: Հիմա դու չես կարում, հոգեբանորեն պատրաստ չես կռիվ տալու, գոնե ընտանիքով ընդեղ եղեք, մենք ստեղից կարանք օգնեք ձեզ, բայց դեռ ժամանակը չի: Մենք հազիվ ենք մեզ զսպում, մենք կարանք դուրս գանք, բայց դեռ ժամանակը չի… Էդքան չի հասունացել : Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած….»:
Զինված խմբի անդամը հեռախոսազրույցի ընթացքում նշել էր, որ իրենց մոտ էր եկել այն ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ինչպես նաև զրույցի ընթացքում Պետրոսյանը նկարագրում էր, թե ինչպես է բռնություն գործադրել այն ժամանակ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի նախկին տեղակալ Վալերի Օսիպյանին նկատմամբ:
Մեղադրող կողմը շարունակում է ներկայացել ձայնագրությունները:
Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01