Իրավապահ մարմինները գտել են ԱՄՆ-ի Օհայո նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհված ութերորդ մարդու մարմինը, հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորղվել էր յոթ զոհերի մասին: Նրանք բոլորը, ինչպես ենթադրվում է, մեկ ընտանիքի անդամներ են: Իշխանությունների տվյալներով՝ զոհվածներից երկուսը երեխաներ են: Մարմինները հայտնաբերվել են երեք տներում: Մինչ այժմ պարզ չէ, թե ով է կանգնած սպանությունների հետևում: Ութերորդ մարմինը գտնվել է այլ վայրում, մյուս զոհերից առանձին: