ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: 24-ժամյա ռեժիմով քննարկման կներկայացվեն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը՝ արդեն երկրորդ և ամբողջական ընթերցմամբ:
Նիստի օրակարգում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Նշենք, որ ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում է անձը, իսկ 5 տոկոսն անձի օգտին՝ պետությունը: Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ քաղաքացիները հուլիսի 1-ից կփոխանցեն 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կփոխանցի պետությունը:
Այս փոփոխությամբ պետությունը նախատեսում է թեթևացնել ինչպես համակարգին միացած, այնպես էլ հուլիսի 1-ից միացող անձանց սոցիալական բեռը: Նախարարի տեղեկացմամբ՝ այսօր կուտակային համակարգին միացել է ավելի քան 200 հազար քաղաքացի, հուլիսի 1-ից նրանց թիվը կավելանա մոտ 80 հազարով:
Օրակարգի հարցերից են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թ.-ի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01