Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանւ հունիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Փոխնախարար Քրմոյանը, ողջունելով հյուրերին, հայտնել է, որ գերմանական կազմակերպությունների հետ համագործակցությամբ (GIZ, IRZ) Արդարադատության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ կատարելագործում է հայաստանյան օրենսդրական դաշտը և այդ համատեքստում գերմանական կառավարությունը Արդարադատության նախարարության լավագույն գործընկերներից է:
Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը գերմանացի գործընկերջ հետ խոսել է Հայաստանում հանրագրերի ինստիտուտի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ ընդգծելով առաջիկայում հանրագրերի էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունը և այդ ճանապարհին գերմանական փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը:
Ի պատասխան՝ Գեռո Շտոռյոհանը նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է Գերմանիա՝ տեղում ծանոթանալու էլեկտրոնային հարթակի գործնական կիրառման առանձնահատկություններին, այնուհետև ներկայացրել Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի կառուցվածքն ու աշխատակարգը, այն է՝ հանձնաժողովի 28 անդամ, 90 հոգանոց անձնակազմ, տարեկան շուրջ 20 000 հանրագիր և դրանց դրական բավարարման մոտ 5 տոկոսանոց արդյունք:
Փոխնախարար Քրմոյանը գերմանացի գործընկերոջ ներկայացմամբ ծանոթացել է նաև հանրագրերի էլեկտրոնային և թղթային ստացման, դրանց քննարկման ժամանակահատվածների և ընդունման ու մերժման վիճակագրական տվյալների վերաբերյալ փորձին:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01