Երեկ տեղացած կարկուտի պատճառած վնասի չափերը ճշտվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
«Այսօր խումբ ենք ուղարկել Արմավիրի կողմերը։ Երկուշաբթի օրը պատկերը պարզ կլինի։ Վաղը խումբ կուղարկենք Կոթի։ Երկուշաբթի-երեքշաբթի կունենանք մոտավոր պատկերը»,- ասաց Խաչատրյանը։
Նա նաև նշեց, որ հակակարկտային կայանների աշխատանքից նախարարությունում դժգոհ են։
«Աշխատել են, բայց ոչ այն մակարդակով, որ մենք կուզեինք։ Կոթիում սահմանի հենց եզրին է եղել, դրա համար չեն աշխատել։ Բայց եթե աշխատեին այն մակարդակով, որ մեզ համար ցանկալի է, ապա այս պատկերը չէինք ունենա»,- ասաց նա։
Երեկ` հունիսի 20-ին, շուրջ 10 րոպե կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն, Դողս, Արագած, Ամբերդ, Լեռնամերձ համայնքներում:
Հայաստանի տարածքում տեղակայված են 547 գազային հակակարկտային կայաններ, որոնք ապահովում են Հայաստանի տարածքի միայն 8 տոկոսը: Կայաններից 234-ը պետական են, 264-ը` համայնքային սեփականություն, 49-ը` մասնավոր։ Ի տարբերություն պետական կայանների, մնացածի լիցքավորման ծախսերը հոգում ու դրանք կիրառելու- չկիրառելու որոշում են կայացնում սեփականատերերը։
2017թ-ին ռուսական «Անտիգրադ» ընկերությունն Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղադրել է ժամանակակից հակակարկտային հրթիռային 3 կայան, որոնց արդյունավետությունը գազայինների համեմատ բավական մեծ է։
Հայաստանի տարածքն ամբողջությամբ պաշտպանելու համար Հայաստանին անհրաժեշտ է 71 հրթիռային կայան: Մեկ կայանի արժեքը 18 000 դոլարին համարժեք դրամ է։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01