Երկու տարի առաջ Իրաքից Հայաստան տեղափոխված Մազին Նեսրոբ Մոսի ընտանիքը թեև շատ է երազում իր ծննդավայրի խաղաղությունը, սակայն նույնիսկ այդ պարագայում չի պատրաստվում թողնել հայրենիքը՝ Հայաստանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այստեղ մնալու պատճառների և իրենց զբաղմունքի մասին խոսել են Հայաստանում մշտական բնակություն հաստատած փախստական ընտանիքի անդամները:
«Ընտանիքիս հետ Հայաստան եմ եկել մոտ 2 տարի առաջ: Իրաքում իրավիճակը շատ լարված էր: Գալով այստեղ՝ հասկացանք, մեր երկիրը սա է, և մեր երեխաներն այստեղ պետք է մեծանան»,-ասում է ընտանիքի ղեկավարը՝ Մազին Նեսրոբ Մոսը: Մազին Հայաստան է եկել կնոջ՝ Անուշի և երկու դուստրերի՝ 7-ամյա Մայայի ու 4 տարեկան Բեռնայի հետ: Կինն ու ինքը հայերենին այնքան էլ լավ չեն տիրապետում, ինչի համար ներողություն են խնդրում, փոխարենը հպարտությամբ են նշում՝ աղջիկներն արդեն վարժ հայերեն խոսել գիտեն:
Եվ խոսքը փոխանցում են ավագ դստերը: Մի քիչ ամաչկոտ, բայց սահուն հայերենով Մայան սկսում է. «Արդեն վերջացրել եմ առաջին դասարանս: Դպրոցում լավ եմ սովորում»,-ասում է նա ու նշում՝ Հայաստանում շատ լավ է: Մայան հիշում է, թե որտեղից է եկել: Նշում է՝ եթե ընտրելու հարկ լինի հաստատ Հայաստանում կմնա, քանի որ այստեղ ավելի շատ ընկերներ ունի, քան Իրաքում:
Այս ընտանիքն այժմ բնակվում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում: Մազին մեքենաների շարժիչների վերանորոգմամբ է զբաղվում, կինը տնային տնտեսուհի է: «Ես ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան: Երեխաներն այստեղ են մանկապարտեզ և դպրոց հաճախում: Ուրախ եմ, որ աղջիկներս արդեն հայերեն են խոսում»,-ասում է Մազիի կինը՝ Անուշը:
Ընտանիքը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ուշադրության կենտրոնում է: Ստանում են տարբեր տեսակի աջակցություն: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը փոխհատուցում է տան վարձը: Ընտանիքը փորձում է նաև փոքրիկ բիզնեսով զբաղվել՝ հավ պահել: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն այս գործում աջակցելու հարցը ևս քննարկում է: Մազին նշում է՝ հիմա իրավիճակն Իրաքում շատ լարված է: Հարցին՝ եթե ամեն ինչ կարգավորվի, կվերադառնա՞, արդյոք, այնտեղ, պատասխանում է միանշանակ՝ լավ լինելու դեպքում էլ ետ չեն գնա: «Ինձ Հայաստանին կապում է իմ ժողովուրդը: Բոլորն այստեղ հայեր են»,-եզրափակեց նա:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01