Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 01.04.2017-31.05.2018թ. ժամանակահատվածում գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 115 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 245 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 103 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն եւ 140 միավոր այլ գյուղտեխնիկա:
Գյուղնախարարությունից հայտնում են, որ միայն 2018 թվականի 5 ամիսներին գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 47 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 81 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 35 միավոր տրակտոր եւ 46 միավոր այլ գյուղտեխնիկա:
Ստորագրվել է հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եւ ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցների միջեւ.
-«Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ («ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ»),
- «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ» ՓԲԸ,
- «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ
- «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ» ԱԿ:
Ծրագրի մասնակից գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար կազմա-կերպություններն են.
- «ՍՊԵՑՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» փակ բաժնետիրական ընկերություն:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են. 20% կանխավճար, լիզինգի տարեկան մինչեւ 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, տրակտորների համար` 6 տարի, հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ: Լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչեւ 6 ամիս ժամկետով:
Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են տրակտորներ, կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլա-քանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ եւ այլ գյուղատնտեսական տեխնիկա:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01