ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի բնակչին առևանգելու, ավազակությամբ գույքը հափշտակելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վանաձորի բնակչի առևանգումը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին. մի խումբ անձինք առևանգել են տղամարդուն, ապա նաև՝ բռնության գործադրմամբ հափշտակել նրա գույքը։
Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողություններն ու առնչությունը տուժողի հետ։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզի 5 բնակիչները, տեղեկանալով, որ իրենց ծանոթը՝ Վանաձոր քաղաքի բնակիչը, բանկից ստացել է 300 հազար դրամ վարկ և կանխիկացրել, նախնական համաձայնություն են ձեռք բերել այն հափշտակելու հարցի շուրջ: Պլանավորվածի համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Վանաձորի բնակչին առևանգել են, նրա կամքին հակառակ տեղափոխել տարբեր վայրեր և պահանջել հանձնել գումարը: Ստանալով մերժում՝ բռնություն է գործադրվել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, այնուհետև տղամարդու թաքցրած տեղից գտել են գումարը և հափշտակել այն:
Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը, տեղեկանալով, որ կատարվածի մասին հայտնի է դարձել իրավապահներին, հանդիպել է Վանաձորի բնակչին և սպառնացել նրա, նրա ընկերուհու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել՝ պահանջելով դեպքի հանգամանքների վերաբերյալ սուտ տեղեկություններ տրամադրել վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից երեքին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ չորրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
5-րդ մասնակիցը որպես մեղադրյալ է ներգրավվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2018 թվականի ապրիլի 8-ին ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի մետրոպոլիտենի ոստիկանության թիվ 5-րդ բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել է : Քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01