Թուրքմենստանը գազի մեծ պաշարներ ունի, բայց դրանք մշակելու և նոր խողովակաշարերի շինարարության համար զգալի միջոցներ են պետք։
Թուրքմենստանը միջոցներ է որոնում իր գազի առաքումները դիվերսիֆիկացնելու համար, բայց գոյություն ունեցող հանքավայրերը «ամրագրված» են մի քանի տարով, Sputnik Արմենիային ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի բաժնի վարիչ Ելենա Կուզմինան՝ մեկնաբանելով Աշխաբադի` TANAP նախագծին միանալու հնարավորությունը։
Ադրբեջանից Թուրքիա տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 12-ին։
«Թուրքմենստանը զգալիորեն ավելի շատ հայտնաբերված պաշարներ ունի, քան արդյունահանվող։ Որոշ երկրներ հույսը չեն կորցնում, որ կկառուցվի տրանսկասպիական գազատար, երբ լուծվի Կասպից ծովի կարգավիճակի հարցը», — ասաց Կուզմինան։
Նրա խոսքով՝ տանկերներով շատ գազ չես տեղափոխի։ Բացի այդ, Թուրքմենստանը շատ պայմանագրեր ունի կնքած, գազի ավելի քան 90 տոկոսն առաքվում է Չինաստան։ Այն արդեն մի քանի տարվա հաշվարկով վաճառվել է միայն այն բանի հաշվին, որ չինացիներն իրենք են կառուցել գազատարը։
Թուրքմենստանը նոր հանքավայրեր ունի, բայց հարց է, թե ինչպես կտնօրինի դրանք։
Հայտնի է դարձել, որ Աշխաբադը և Բաքուն պայմանավորվել են Կասպից ծովի վիճելի հանքավայրերի շուրջ, բայց, Կուզմինայի խոսքով, անհասկանալի է` ինչ հիմքերով Ղազախստանը և Ռուսաստանը ծովում համատեղ հանքավայրերի համատեղ օգտագործման իրավունք ունեն։
«Հիմա Թուրքմենստանը ևս մեկ ուղղություն ունի՝ Իրանը։ Թեհրանը կասպիական ափին չունի նավթագազային շրջան։ Իրանին ձեռնտու է, որ տեղի շրջանները մատակարարվեն Թուրքմենստանից և Ղազախստանից», — ասաց Կուզմինան։
Նրա խոսքով՝ Թուրքմենստանն ազատ գազ չունի։ Միաժամանակ երկիրը տարբերակներ է որոնում` հասկանալով, որ մեկ գնորդի հետ ուժեղ կապվածությունը նպատակահարմար չէ տնտեսական տեսանկյունից։
Բայց դրա համար պետք են նոր մշակումներ, նոր խողովակաշարեր։ Բացի այդ, հիմա Թուրքմենստանը Ասիական բանկի օգնությամբ կառուցում է նաև ՏԱՊԻ գազատարը։
Կուզմինայի կարծիքով՝ գազի մի մասը գոյություն ունեցող գազատարերով կգնա նաև Ռուսաստան։
1850 կմ երկարությամբ TANAP գազատարով սկզբից 6 մլրդ խորանարդ մետր գազ կառաքվի Թուրքիա։ 2020թ-ի սկզբին այդ գազատարին կիմանա Տրանսադրիատիկ գազատարը (ТАР), որի շնորհիվ TANAP-ի թողունակությունը կհասնի 16 միլիարդ խորանարդ մետրի։ ТАР-ի շնորհիվ ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով կառաքվի Եվրոպայի երկրներ (Վրաստանի և Թուրքիայի տարածքով)։
Փորձագետների գնահատականներով՝ ադրբեջանական գազը բավարար չի լինի TANAP-ը լցնելու համար, ուստի որպես լրացուցիչ աղբյուր նշվում է նաև Թուրքմենստանը։
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02