Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել ապրիլին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Արարատի մարզի մի շարք բնակիչներ երթով շարժվել էին դեպի Երեւան՝ մասնակցելու Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին։ Ժամը 16:00-17:00-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի էր ունեցել բախում, որի ժամանակ հնչել էր նաեւ կրակոց, որի հետեւանքով հրազենային վնասվածք է ստացել Էջմիածնի մի բնակիչ։ Տեղի ունեցած միջադեպին մասնակցելու համար «Փաստինֆո»-ի տեղեկություններով, մեղադրանք է առաջադրվել նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ։
Հիշեցնենք, որ նրան ավելի վաղ Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել նաեւ Էրեբունու վարչական շրջանի տարածքում ապրիլի 22-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու եւ մասնակցելու համար։
Դատարանը մերժել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը եւ ներկայումս նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չբացակայելու մասին ստորագրությունը։ Դատախազը որոշում կայացրեց ժամանակավորապես դադարեցնել Դավիթ Համբարձումյանի որպես քաղաքապետի լիազորությունները, սակայն վերջինս դրան չենթարկվեց եւ այսօր էր շարունակում է պաշտոնավարել՝ հայտարարելով, որ դատախազը նման լիազորություն չունի եւ այն հակասում է օրենսդրությանը։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01