ARM | RUS |

Արսեն Թորոսյանը ցուցաբերել է պակաս լրջություն, նա խամրեցնում է ձեր իմիջը որպես վարչապետ. պահանջում են առողջապահության նախարարի հրաժարականը

25.06.18 | 13:43

Change.org կայքում ստորագրահավաք է մեկնարկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Հայտարարության տեքստում բերված պատճառների թվում է Արսեն Թորոսյանի գրառումը ֆեյսբուքյան էջում, որտեղ վերջինս Հայաստանը որակել է որպես «չմո երկիր»:

Հայտարարության համաձայն՝ տագնապալի է նաև այն, որ Արսեն Թորոսյանը մերժում է էական մտահոգությունները պատվաստումների աճող քանակների մասին, որ տրվում են երեխաներին Հայաստանում ու ողջ աշխարհում:

Ներկայացնում ենք ստորագրահավաքին կից հայտարարությունը ստորև.

«Որպես Հայաստանի քաղաքացիներ ու սփյուռքահայեր, որոնք մտահոգված են Հայաստանի բարեկեցությամբ, ամենայն հարգանքով հորդորում ենք Ձեզ պաշտոնանկ անել Հայաստանի առողջապահության նախարար պրն․ Արսեն Թորոսյանին` նկատի առնելով պատճառների հետևյալ, բնավ ոչ ամբողջական ցանկը․

1. Պրն․ Թորոսյանը ցուցաբերել է պակաս լրջություն, դատելու կարողություն ու հասունություն, քան սպասում ու պահանջում է Հայաստանի հանրությունը Ձեր վարչակազմից։ Ինչպես գիտեք, ՖԲ իր էջի մեկնաբանությունում նա Հայաստանը որակել է որպես «չմո երկիր»՝ մոտավոր թարգմանությամբ «ապուշ երկիր»։ Պրն Թորոսյանի այդ մեկնաբանությունը վիրուսի պես տարածվել է ու դարձել տարբեր լրատվամիջոցներով հարցազրույցների առարկա։ Հարկ է նկատել, որ պրն․ Թորոսյանը այդպես էլ բավարար բացատրություն չի տվել իր մեկնաբանությանը, որն արված է իր ընկերոջ կամ գործընկերոջ ՖԲ էջում, նախքան իմանալը, որ կնշանակվի Առողջապահության նախարար և իր մեկնաբանությունները բուռն բողոքի առարկա կդառնան: Պրն Թորոսյանը նաև անազնվության մեջ է մեղադրում նրանց, ովքեր տարածում են իր այդ մեկնաբանությունը՝ իբր թե հանում են համատեքստից։ Սակայն պարզ է, որ պրն Թորոսյանը Հայաստանին վերաբերող իր «չմո երկիր» արտահայտությամբ ցուցաբերում է հարգանքի պակաս և արհամարհանք կամ հեգնանք Հայաստանի նկատմամբ: Նման անընդունելի ու անհարգալից ձևով Հայաստանը բնութագրող անձը չի կարող լավագույնս ծառայել Հայաստանի և նրա քաղաքացիների շահերին, ու նրա պաշտոնավարության շարունակվելը վտանգում է Ձեր վարչակազմի արժանահավատությունն ու խամրեցնում Ձեր իմիջը որպես վարչապետ:

2. Պրն Թորոսյանի խուսափելը էական մտահոգություններից, որ կապված են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՄՕ-ների) և Մոնսանտոյի (Monsanto) ԳՄՕ-ի սերմերի ու գլիպոսատ պարունակող «Roundup» հերբիցիդի ներմուծման հետ, Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի լայնածավալ քննարկման ու մտահոգության առարկա է: Մոնսանտոն, դրա ԳՄՕ-սերմերն ու «Roundup» հերբիցիդը գլոբալ մակարդակի մտահոգության ու տարաձայնության առարկա են: Կա գիտական տվյալների մեծ և աճող շրջանակ, որոնք կապում են ԳՄՕ-ներն ու գլիպոսատը առողջական վտանգների հետ՝ աղիքային ֆլորայի խաթարումից մինչև քաղցկեղածնություն: Այս մտահոգությունների հիման վրա շատ զարգացած երկրներ արգելել են ԳՄՕ-ները և ամերիկյան հասարակությունը պահանջում է պիտակներ, որոնցով կտարբերվի ԳՄՕ պարունակող սննդամթերքը օրգանական սննդամթերքից։ Չնայած այս անհերքելի փաստերի պրն․ Թորոսյանը վճռականորեն կողմ է ԳՄՕ-ին, ինչը հայտարարել է հրապարակայնորեն ու սոցցանցերում էլ արձանագրել է իր համաձայնությունը այն գաղափարին, որ միայն ԳՄՕ-ի շնորհիվ է, որ մարդկությունը դեռ սովամահ չի եղել ու հայտարարել է, որ փնտրում է ԳՄՕ-մթերք սպառման համար։

Ի լրացումն ամուր աջակցությանը ԳՄՕ-ներին պրն Թորոսյանը բացահայտորեն հեգնում է նրանց, ով մտահոգված է դրանց տարածումով։ Պրն Թորոսյանը կարող է որպես անձնավորություն ու նույնիսկ որպես մասնագետ օժանդակել ԳՄՕ-ներին, սակայն որպես պետական ծառայող և ՀՀ առողջապահության նախարար ԳՄՕ-ներին օժանդակելու նրա քաղաքականությունը սպառնում է Հայաստանի բնակչության երկարաժամկետ առողջությանն ու բարեկեցությանը։ Անհավատալի միաձայնություն կա այն կապակցությամբ, որ Մոնսանտոյի մուտքը Հայաստան նախորդ կառավարության կոռուպցիոն պրակտիկայի արդյունք է։ Սակայն հանրությունը ավելի լավին է սպասում ու պահանջում Ձեր վարչակազմից, որ իրագործի իր առաքելությունը Հայաստանը այնպիսի գիշատիչ կորպորացիաներից պաշտպանելու, ինչպիսին է Մոնսանտոն։ Ձեր վարչակազմը պարզապես չի կարողանա իրագործել այդ առաքելությունը Հայաստանի առողջապահության նախարարությունը գլխավորող պրն Թորոսյանի գաղափարներն ունեցող մեկի հետ։

3․ Տագնապալի է մասնավորապես այն, որ պրն Թորոսյանը մերժում է էական մտահոգությունները պատվաստուկների աճող քանակների մասին, որ տրվում են երեխաներին Հայաստանում ու ողջ աշխարհում, ինչպես նաև կապված գարդասիլ (Gardasil) պատվաստուկի հետ՝ մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ։ Մի տեսահոլովակում պրն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է գրավեն «հակա-պատվաստումային» (anti-vaxx) տրամադրությունները։ Պատվաստումների սպառման ավելացման իր մղումով, Հայաստանի հանրությանը համոզելու մտայնությամբ այն բանում, որ ինչպես աղջիկները այնպես էլ տղաները պեպք է պատվաստվեն գարդասիլի մի քանի չափաբաժնով (այն պարագայում, երբ զարգացած երկրների մեծամասնությունում ընդհանրապես խորհուրդ չի տրվում տղաներին պատվաստել գարդասիլով) պրն Թորոսյանը աղավաղում է ինչպես պատվաստման գիտությունը, այնպես էլ տարբեր երկրների օրենքները պատվաստումների մասին։ Օրինակ, պրն Թորոսյանը տարբեր հեռուստատեսային հարցազրույցներում հայտարարել է, որ ԱՄՆ-ն և այլ երկրներ պահանջում են, որ դպրոց կամ մանկապարտեզ հաճախելու համար երեխաները պատվաստվեն ու իր աջակցությունն է հայտնել այդպիսի քաղաքականությանը Հայաստանում։ Այնինչ պրն Թորոսյանի տված տեղեկությունների միայն մի մասն է ճիշտ և ունի ճչացող բացթողումներ։ Օրինակ, ԱՄՆ-ի նահանգների ճնշող մեծամասնությունում (47-ում 50-ից) դպրոց ու մանկապարտեզ հաճախելու հետ կապված կան պատվաստման կրոնական, կամ փիլիսոփայական հիմքով բացառություններ։ Ավելին, այն երեք նահանգներում (Արևմտյան Վիրջինիա, Միսսիսիպի, Կալիֆորնիա), ուր չկան վերը նշված բացառությունները, դրանց զգալի հասարակական պահանջ կա ու վերջին տարիներին Արևմտյան Վիրջինիայում ու Միսսիսիպիում քննարկվում են օրենքներ դրանք ներմուծելու նպատակով։ Այն որ պրն Թորոսյանը պատվաստումների քաղաքականության քննարկման մեջ չի կարողանում նշել պատվաստումներից կրոնական ու փիլիսոփայական հիմքով բացառությունների գոյությունը ԱՄՆ-ում, նրա անկեղծությունից չի բխում ու վկայում է այն, որ նա պատրաստ է բացահայտել իրականության միայն այն մասը, որը համապատասխանում է իր օրակարգին։ Հատկապես տագնապալի են պրն Թորոսյանի մեկնաբանությունները գարդասիլ պատվաստուկի կապակցությամբ։ Քաջ հայտնի է, որ ՄՊՎ-ի ավելի քան 100 շճատիպ կա, այնինչ գարդասիլը «պաշտպանում» է դրանցից միայն 4-ից։ Գարդասիլ9-ը, որը անհասանելի է Հայաստանում, «պաշտպանում» է միայն 9 շճատիպերից, այնինչ պարունակում է ալյումինի ադյուվանտի կրկնակի մասնաբաժին։ Ողջ աշխարհում, այդ թվում ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Դանիայում, Բրազիլիայում, Մեքսիկայում ու Ճապոնիայում, նշանակալի անհամաձայնություն կա կապված գարդասիլի անվտանգության հետ։ Ողջ աշխարհում իրենց վճռին են սպասում բազմաթիվ դատական հայցադիմումներ փոխհատուցելու համար այն աղջիկներին, որոնց ընտանիքները պնդում են, որ իրենց դուստրերը լուրջ վնասվել են կամ սպանվել/մահացել են գարդասիլով պատվաստումից հետո։ Ինչպես հայտնի է պրն Թորոսյանին, Ճապոնիան հրաժարվել է այդ պատվաստուկի հանձնարարականից՝ գարդասիլի անվտանգության կապակցությամբ մտահոգություններից դրդված։ Չնայած դրան պրն Թորոսյանը պնդում է թե իբր Ճապոնիայի հրաժարվելը եղել է հանրության «հիստերիայի» պատճառով։ Պրն Թորոսյանի այն «միտքը» թե «հիստերիա» է այն, որ աղջիկների առողջությունը վնասվել է, կամ էլ նրանք վախճանվել են գարդասիլով պատվաստման արդյունքում, անընդունելի է Հայաստանի առողջապահության նախարարի շուրթերին։ Դա ցույց է տալիս, որ այդ անձը նույն քամհարանքով կվերաբերվի հնարավոր դեպքերին, երբ ջահել, անմեղ հայ աղջիկների առողջությունը վնասվի, կամ էլ նրանք վախճանվեն գարդասիլով պատվաստման արդյունքում։

4. Խելամիտ կարծիքները կարող են տարբեր լինել տարբեր հարցերի կապակցությամբ՝ ներառյալ ՄՊՎ պատվաստուկների հետ կապված գիտական խնդիրները։ Գիտությունը բնական երևույթների համակարգված հետազոտություն է՝ դիտարկման ու գիտափորձերի միջոցով։ Գիտական առաջխաղացում ունենալու համար անհրաժեշտ են քննախույզ մոտեցում ու գիտական բանավեճեր, ու Հայաստանը պետք է ունենա առողջապահության նախարար, որը կողջունի ու կսատարի գիտական բանավեճերն ու շարունակական գիտական հետազոտությունը։ Պրն Թորոսյանն այդ առողջապահության նախարարը չէ։ Նա ցույց է տվել, որ իրեն հետաքրքիր չեն բանավեվեճերն ու իր տեսակետից տարբերվող փաստերը։ Նա մի քանի անգամ արհամարանք ու անհանդուրժողականություն է արտահայտել բժիշկների և հանրության այլ ներկայացուցիչների այն կարծիքների նկատմամբ, որոնք տարբերվում են ԳՄՕ և պատվաստուկների վերաբերյալ իր տեսակետից։ Հակառակ կարծիքները լսելու և դրանց պատասխանելու փոխարեն պրն Թորոսյանը խուսափում է քննարկումներից ոչ մասնագետ անվանարկելով բոլորին, ով իր հետ համաձայն չէ։ Դա արտահայտվում է այն բնութագրում, որ նա տվել է ծնողներին, որոնք անհանգստացած են գարդասիլի կամ այլ պատվաստուկների կապակցությամբ՝ անվանել է «անտի-վաքսեր», իսկ ծխելը դադարեցնելու կողմնակիցներին անվանել է «հիպոխոնդրիկներ»։ Բացի այդ, պրն Թորոսյանն այնքան հեռու է գնացել, որ իրեն թույլ է տվել մեկնաբամել ANCA-ի հոդվածը, որում Սերժ Թանկյանն իր մտահոգությունն է հայտնում Մոնսանտոյի հնարավոր մեկնարկի մասին Հայաստանում, ասելով, որ Սերժ Թանկյանը «էշ էշ դուրս է տվել»։ Այսպիսով պրն Թորոսյանը ծաղրել է Սերժ Թանկյանին, ձեր մեծագույն աջակիցներից մեկին, որը անհանգստացած էր Մոնսանտոյի հնարավոր աղետալի ներկայությամբ Հայաստանում՝ մի ընկերության, որը պատրաստ է ոչնչացնել Հայաստանի ամենից կարևոր արտահանվող ապրանքներից մեկը՝ ԳՄՕ-ով չաղտոտված գյուղատնտեսական ապրանքներն ու դրանով լուրջ վտանգի առաջ դնել Հայաստանի արտահանման զգալի մասն ու դրանից ստացվող հուսույթը։ Կարևոր է նաև նշել, որ զբոսաշրջիկների մեծ բազմազանության համար Հայաստանի գրավչությունը հենց իր բնական մթերքն է, հատկապես մրգերի, հատապտուղների և այլ արտադրատեսակների յուրահատուկ և բուն տեղական տեսակների բազմազանությունը: Թանկյանի դիտարկումներից մեկը բևեռված էր այս բացառիկ համեղ հայկական մթերքը մոնոպոլիստ Մոնսանտոյի ձեռքը հանձնելուն, որի ողջ պատմությունը լի է բնիկ տեսակների կորստով: Զբոսաշրջությունը նաև Հայաստանի համար կարևոր եկամտի աղբյուր է, ինչպես նաև ամբողջ աշխարհում մեր հայրենիքի նկատմամբ համակրանքի ու բարյացակամության հավանաբար ամենաազդեցիկ փոխանցողը։ Այսպիսով խոսքը ոչ միայն պրն Թորոսյանի աչք ծակող վատ վերաբերմունքի ու Սերժ Թանկյանին չհարգելու մասին է, այլև այն վտանգի մասին, որ իրենից ներկայացնում են պրն Թորոսյանն ու իր Առողջապահության նախարարությունը առողջությանն ու սոցիալ-տնտեսական բարեկեցությանը Հայաստանում։ Ավելին, պրն Թորոսյանի մասնագիտական ցածր մակարդակը, նրա ծայրահեղ նախապաշարմունքները, ցածրորակ պահվածքն իր կարծրացած դիրքորոշումների պաշտպանության և հեղձուցիչ բանավեճերի ու վիճաբանությունների ընթացքում, ինչպես նաև Մերք (գարդասիլ արտադրող ընկերություն՝ Merck) և Մոնսանտո ընկերությունները պաշտպանելու նրա ակներև ձգտումը Հայաստանի հասարակության առողջության ու բարեկեցության հաշվին հանգեցրել են առողջապահության նախարարի ծառայողական պարտականությունները կատարելու նրա ունակությունների հանդեպ հասարակության անվստահության։ Այս ամենից զատ, պրն Թորոսյանը կրկնում է դեղագործական և կենսաքիմիական արդյունաբերության հսկաների քարոզչական ուղերձները ու ծայրահեղ կողմնակալ է այդ ոլորտների ու դրանց կորպորատիվ քարոզչության օգտին, բացասական տրամադրություն է ստեղծում Ձեր կառավարության ազնվության վերաբերյալ:

5. Մինչ նա արտաքնապես կողմնակից է բժշկական էթիկային (բուժօգնության կապակցությամբ որոշումներ ընդունելու համար տեղեկացված համաձայնության իրավունքն ու բուժումից հրաժարվելու իրավունքը)՝ նկատենք, որ պրն Թորոսյանի կրկնվող պնդումները դպրոց կամ մանկապարտեզ հաճախելու իրավունքը պատվաստվածությամբ պայմանավորելու մասին ցույց են տալիս, որ նա պատրաստ է զրկել երեխաներին այդ իրավունքից, եթե ծնողները համաձայն չեն պատվաստման այն տեսակներին, որոնք պրն Թորոսյանը կհամարի անհրաժեշտ կամ տեղին։ Սա պարզ և հասարակ հարկադրանք է։ Հայաստանը եզակի է շրջակա երկրների մեջ իր բարձր կրթական մակարդակով։ Երախաների կրթությունը պատանդ պահելը ծնողներին պարտադրելով պատվաստել երեխաներին խարխլում է ծնողական իրավունքները, բժշկական որոշումներ ընդունելու իրավունքն ու տեղեկացված համաձայնության իրավունքը, ինչպես նաև, ճիշտն ասած, դեղագործական շահ է ներմուծում Հայաստանի հանրակրթական համակարգում։ Հայաստանն արժանի է ավելի լավին քան առողջապահության մի նախարարի, որը պատրաստ է ոտնահարել քաղաքացիների իրավունքներն ի օգուտ իր «գաղափարների» և արտաքին կորպորատիվ հետաքրքրությունների։ Պրն Թորոսյանը իրենից վանել է հայերի զգալի մասին ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, ու նրան չի կարելի վստահել Հայաստանի և ապագա սերունդների առողջությունն ու բարեկեցությունը։

6. Հարկ է նշել, որ հանգստի ու հայրենադարձության հնարավորություն դիտարկող սփյուռքահայերին արված կոչը գրավիչ դարձնող էական հանգամանքներից են բնական, ԳՄՕ-ներ չպարունակող սնունդն ու առողջության ազատությունն է Հայաստանում։ Այն, որ պրն Թորոսյանը թութակի պես կրկնում է դեղագործական ու կենսաքիմիական արդյունաբերության կարգախոսները և ուղերձները կարող է նորություն լինել Հայաստանի բնակիչների համար, այնինչ քաջ ծանոթ է սփյուռքահայերին, որոնք նվազագույնն ասած մտահոգիչ են համարում նրա նվիրվածությունն այդ արդյունաբերություններին։ Կարճ ասած, պրն Թորոսյանի քաղաքականությունը անհրապույր կդարձնի Հայաստանը տեղեկացված հայերի համար, որոնք ցանկանում են այցելել ու հնարավոր է հայրենադարձվել։

Ամենայն հարգանքով պահանջում ենք, որ Դուք հեռացնեք պրն Թորոսյանին իր զբաղեցրած առողջապահության նախարարի պաշտոնից ու նրա փոխարեն նշանակեք ազնիվ, կարեկցող ու գիտակ առողջապահության մասնագետի, ով կհարգի և ուշադիր կլինի Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի մտահոգությունների նկատմամբ: Հայաստանի Առողջապահության նախարարը պետք է արտացոլի «Նոր Հայաստան» հասկացությունը և պետք է պատրաստ լինի ճանաչել, հասկանալ ու ներգրավել տարբեր ոլորտների, ներառյալ գիտության, բժշկության, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի վերաբերյալ նոր և հայտնվող տեղեկությունների լայն ծավալ: Մենք գնահատում ենք այն, որ դուք և պրն Թորոսյանը երկարատև ընկերային հարաբերություններ եք ունեցել, և հենց այդ պատճառով ձեր այս որոշումը կարևորագույն նշանակություն ունի: Արդյունավետ ու թափանցիկ կառավարություն ստեղծելու Հայաստանին տրված Ձեր խոստումը պահանջում է, որ որոշումներ կայացնելիս Դուք ելնեք Հայաստանի ու բոլոր հայերի շահերից: Մենք գնահատում ենք Ձեր խորհումն ու ակնկալվող ուշադրոթյունն այս հարցին»:


Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական...

19:02

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը ԵԱՀԿ-ին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը...

10:49

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի...

10:23

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել. Աբրահամյան

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել....

10:09

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:19

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3...

09:02

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ». «Մեր ձևով»

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ»....

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01