Հուլիսի 9-ին ավարտվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:
Իրականում Հայաստանի համար չափազանց կարևոր են այդպիսի այցերը: Ռուսաստանը, ինչքան էլ որ ոմանք փորձեն հակառակը համոզել, կա և մնում է մեր պետության համար միակ և ամենահուսալի գործընկերը, թե´ ռազմական, թե´ տնտեսական և թե´ քաղաքական առումներով: Պետք չէ մոռանալ նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միակ պետությունն է, որ ռազմավարական գործընկեր է Հայաստանի հետ: Ռուսաստանն այն պետությունն է, որը և´ հիմա, և´ տեսանելի ապագայում պաշտպանել և շարունակելու է պաշտպանել հայ-թուրքական սահմանը: Հիմա կարծիք կձևավորվի, որ ես թերագնահատում եմ մեր պետությանը և միայն խոսում եմ մեր ունեցած ակնկալիքների մասին: Բնականաբար պետությունների հարաբերությունները կառուցվում են առաջին հերթին փոխշահավետության վրա և Ռուսաստանը ևս իր մեծ շահերն է հետապնդում մեզ հետ համագործակցելիս և շատ լավ է, որ պատմության այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի շահերը շատ ու շատ առումնեորով համընկնում են: Այս պարագայում ամեն ինչ կախված է մեզանից և մեր ղեկավարների արդյունավետ աշխատանքից, որ կարողանան ստեղծված հնարավորությունների ամբողջ պոտենցիալն օգտագործեն ի շահ մեր պետության և մեր ժողովրդի:
Այս առումով պետք է նշեմ, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների յուրաքանչյուր փոխայցելություն, մեկ քայլ ավելի վերև է բարձրացնում այդ երկրների համագործակցության աստիճանը:
Պետք է նկատել, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այն մարդկանցից է, ով բառացիորեն իր ուսերի վրա է տանում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ամբողջ պատասխանատվության մի ահռելի չափաբաժինը և հարկ եղած դեպքում` զոհելով անգամ իր հեղինակությունը, գիտակցաբար իր վրա կրելով այդ առումով հնչող քննադատությունները, թույլ չի տալիս, որ այդ հարաբերությունները, թեկուզ աննշան ետ նահանջեն իրենց` այժմ գործող նշաձողից:
Իրականում շատ բարձր է պետք գնահատվել այս ամենը և պետք չէ մոռանալ, որ ապրիլյան պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված զգացմունքային ու պայթյունավտանգ իրավիճակը հարթվեց հենց վարչապետի խոհեմ և կշռադատված աշխատանքի և մեծ ջանքերի արդյունքում:
Այս անգամ ևս Հովիկ Աբրահամյանը գնաց և մեկ քայլ ևս բարձրացրեց երկու երկրների հարաբերությունները: Բնականաբար, այս այցի արդյունքում ձեռք բերված այն բոլոր ձեռքբերումները, որոնք հայտարավում են պաշտոնական հայտարարություններով, գոյություն ունեցող իրական արդյունքների մի չնչին մասն են և այս այցի բոլոր «պտուղները» մենք կտեսնենք առաջիկայում, որոնք կամաց-կամաց, ամեն մեկն իր ժամանակին, իհայտ կգան: Կարծում եմ` մենք բոլորս էլ պետք է արժանին մատուցենք վարչապետին և իրական գնահատական տանք նրա ցուցաբերած բոլոր ջանքերին:
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:48 01.05.26
12:47 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44