Գյումրու Հ. Սարգսյան փողոցի թիվ 6 հասցեում բնակվող Սերգեյ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ահազանգեց, որ իր տան նույն հասցեում գործում է գազալցակայան, որի կառուցումը օրենքով սահմանված նորմերին չի համապատասխանում:
Նա հայտնեց, որ իր տունը կառուցվել է 1970 թվականին, իսկ բակի պարսպին կից կառուցել են գազալցակայան և երկու տարի առաջ հանձնել շահագործման: «Այդ աղմուկից հնարավոր չէ ո՛չ տանը մնալ, ո՛չ բակում նստել: Առաջացրած վիբրացիայից ամբողջ շենքի պատերը խարխլվել են և գազի հոտը, բացի թունավոր լինելուց, արդեն խեղդում է, այնքան շատ են ճնշումների բացթողումները, որ անվտանգության սարքը տանը անջատվում է»,-ասաց նա և նշեց, որ արդեն երկու տարի է այդ պատճառով չի կարողանում այդ տանը ապրել:
«Նորմաների մեջ գրված է, որ գազալցակայան թույլատրվում է տեղադրել բնակավայրերի տարածքներից դուրս: Մեկ այլ նորմով էլ նշվում է, որ պետք է հեռավորությունը մինչև բնակելի շենքը լինի 150 մետր, բայց այն գտնվում է մեր տան պատից գրեթե 45 մետր հեռավորություն վրա: Այդ գազալցակայանը երեք ռեզերվուար ունի` ամեն մեկի մեջ 125 խորանարդ մետր գազ կա: Չի պահպանվում ոչ մի նորմ. աղմուկը, վիբրացիան, գազի խեղդոցը, դրան էլ գումարած ճնշումային ավտոլցակայան են սարքել, որը սարսափելի ձայն է հանում: Այդ նորմաներ գրողներից մեկը կապրե՞ր այդտեղ, այդ նորմը ո՞ւմ համար եք գրել»,-ասաց նա:
Սերգեյ Հարությունյանը նշեց, որ տասներորդ անգամ ԱԻՆ է դիմել, 3-4 անգամ քաղաքաշինության նախարարություն, մարդու իրավունքների պաշտպանին, Հանրային խորհրդին է դիմել: «Ես չգիտեմ էլ ում դիմեմ, ինչ անեմ: Ոչ մի պայման չի պահպանվել»,-ասաց նա:
Նա նշեց, որ 1,5 պայքարից հետո վերջերս ԱԻՆ-ից պատասխանել են, որ սահմանվել են թերությունները և տրամադրվել է դրանց վերացնելու խելամիտ ժամկետ` 1-2 ամիսն, իսկ սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ԱԳԼՃԿ-ի գործունեությունը կկասեցվի մինչև այդ թերությունների վերացումը:
«Հիմա բոլոր կանոնները խախտված է, ի՞նչ պետք է անեն, այդ ժամկետում պետք է քանդեն, այլ տեղ սարքե՞ն»,-ասաց նա:
Ներկայացնելով քաղաքապետարանի արձագանքը՝ քաղաքացին ասաց, որ նշվել է, թե գազալցակայանը կառուցված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համալիր փորձաքննություն է անցել, սակայն հենց քաղաքապետարանն է մատնանշում, որ նույն հասցեում է, ինչ իրենց տունը: Նա ասաց, որ շրջապատում էլի տներ կան, որոնց խանգարում է գազալցակայանը, սակայն մարդիկ վախենում են ձայն բարձրացնել:
Սերգեյ Հարությունյանն ասաց, որ գազալցակայանը իրականում պատկանում է գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին է պատկանում, սակայն գրանցված է Արշակ Մանուկյանի անունով:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01