Տեղեկութունը, թե Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Ոսկանյանի կողմից որպես վարորդ նշանակված անձը տարիներ շարունակ աշխատավարձ է ստացել՝ առանց աշխատանքի գալու, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Tert.am- ի հետ զրույցում հայտնեց Փոքր Վեդիի գործող գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը:
«Դա, իհարկե, ինչպես նշում եք, այդպես չէ, մեկնաբանությունը շատ սխալ է, ուրեմն՝ իր հայրիկը աշխատել է, այդ աշխատանքը տարիներ շարունակ կատարել է: Այսինքն՝ նա, ում անունը գրված է, այդ գործերը նրա հայրն է կատարել, 1986-ից մեքնան տրամադրվել է Փոքր Վեդի և մեկ այլ համայնքին՝ մանկապարտեզի սպասարկման համար, ճիշտ է՝ մանկապարտեզները հետագայում սեփականաշնորհվեցին, բայց մինչև այդ մեքենայով մանկապարտեզի համար սնունդ է բերվել:
Դրա համար է նախատեսված եղել, և այդ մեքենայի վրա ո՛չ վառելիք է ծախսվել, ո՛չ էլ աշխատավարձ: Վարորդը իր աշխատավարձի հաշվին գնացել է, մեքենան էլ է նորոգել, վառելիք էլ գնել»,- ասաց ներկայիս գյուղապետը՝ ավելացնելով, որ խոսքը 6 տարվա մասին է։
Հիշեցնենք, որ ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, հունիսի 26-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը համայնքի մանկապարտեզի տնօրենի և գյուղի մի բնակչի հետ նախնական համաձայնությամբ վերջինիս նշանակել է մանկապարտեզի վարորդ, որը շուրջ 20 տարի աշխատանքի չի հաճախել, որով պետությանը պատճառվել է մոտ 5.600.000 դրամի վնաս:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, վերջիններս հրավիրվել են բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:
Նորիկ Մարտիրոսյանի հավելմամբ՝ նախկին գյուղապետը, որը «Հանրապետական» է և գյուղը ղեկավարել է մինչև 2012 թվականը, ներկայումս արտագնա աշխատանքի է Ռուսաստանում:
Ըստ Վեդու ներկա գյուղապետի՝ Նորիկ Ոսկանյանը նորմալ, առանց պարտքերի ժառանգություն է իրեն թողել:
tert.am
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01