Հունիսի 29-ից Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան։ Այս մասին հունիսի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի ղեկավար Գագիկ Սուրենյանը։
Մայրաքաղաքից բացի՝ նույն մակարդակի ջերմաստիճան է դիտարկվելու Արարատյան դաշտավայրում, Սյունիքի հովիտներում ։ Տավուշում ակնկալվում է մինչև + 38 աստիճան, Շիրակում, Կոտայքում, Վայոց ձորում, Սյունիքում ու Գեղարքունիքում՝ մինչև +34, Լոռիում ՝ մինչև +32 աստիճան տաքություն։ Արցախի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև + 37 աստիճան։ Այս ջերմաստիճանային ֆոնը պայմանավորված է Իրանի տարածքից եկող օդի տաք հոսքերով, ու պահպանվելու է մինչև հուլիսի 2-ը ներառյալ։
Հաշվի առնելով, որ այս ժամանակահատվածում տեղումներ չեն սպասվում, Սուրենյանը նշել է, որ հրդեհավտանգ իրավիճակների առաջացման վտանգ կա դաշտավայրերում ու նախալեռնային շրջաններում։ Այդ կապակցությամբ փորձագետը կոչ է արել բնակչությանը լինել զգոն ու զգույշ։
Այս տարի հուլիսին ու օգոստոսին շոգ օրերը հերթագայելու են հով օրերով ՝ Սև ծովից օդի սառը հոսքերի պատճառով։
Սուրենյանը անդրադարձել է նաև մայիսի ու հունիսի եղանակին, նշելով,, որ մայիսին հանրապետության որոշ շրջաններում տեղումները կազմել են նորմայից 100-150 տոկոս, իսկ հունիսին ՝ առանձին դեպքերում 2-3 անգամ գերազանցել են նորման։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01