ՀՀ կրթության ազգային ինստիտուտի հայագիտության և սոցիալ մշակութային առարկաների բաժնի վարիչ Արամ Նազարյանը դպրոցական դասագրքերը վերանայելու և 12-ամյա պարտադիր կրթական համակարգին հարմարեցնելու կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նազարյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Մեր դասագրքերը վերանայման կարիք ունեն: Կրթական համակարգում կարևոր փոփոխություն է եղել՝ 2017-ից անցել ենք պարտադիր 12-ամյա միջնակարգ կրթական համակարգին: Սակայն հանրակրթության բովանդակությունը մնացել է նույնը, այսինքն՝ 9+3 տարբերակով և նախկին բովանդակության կառուցակարգով: Սակայն պետք է փոխել առարկաների չափորոշիչները, ծրագրերը, որոնց հիման վրա են գրվում դասագրքերը»,-ասաց Նազարյանն ու հավելեց, որ մինչ այդ ընթացակարգը չավարտեն, չեն կարող դասագրքերը վերանայել կամ լիովին փոխել:Նրա խոսքով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և կրթության ազգային ինստիտուտի առաջնահերթ խնդիրն է հնարավորինս շուտ ավարտին հասցնել սկսած գործընթացը, առարկայական նոր չափորոշիչներ սահմանել ու նոր ծրագիր կազմել: Դրանից հետո կլինի դասագրքերի մրցույթ, և կներկայացվեն նոր բովանդակության դասագրքեր:
Թե ինչպիսին կլինի տարբեր առարկաների դասագրքերի բովանդակային բաշխումն ըստ տարիների, ցույց կտան մասնագետների և նախարարության համատեղ քննարկումները:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01