Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանը նեկայացրեց վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նա նշեց, որ հաշվի առնելով վերոշարադրյալը` անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» վարչապետի որոշումը, որի 7-րդ կետում նշված է, որ աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
Արձագանքելով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցը հանրային հետաքրքրություն է ներկայցնում:«Տվյալ որոշումը ընդունում ենք օրենքի պահանջը կատարելու համար: Ուզում եմ արձանագրել, որ տարօրինակ իրավիճակում ենք, երբ վարչապետը 2 շենքում է տեղակայվում, տարօրինակ իրավիճակ է լինում, և մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել»,-ասաց նա և նշեց, որ կարծիքներ են հնչում, թե հայտնվել են կառավարությունում և մոռանում են, թե ինչ են քննադատել ժամանակին;
«Այն, ինչ քննադատել ենք, իրականություն կդարձնենք, և կարծում եմ, որ հարցերին ոչ թե աձնավորված մոտեցում պետք է ցուցաբերել այլ ինստիտուցիոնալ»,-ասաց նա և նշեց, որ ժամանակի ընթացքում Բաղրամյան 26-ի նստավայրը կվերադարձնեն նախագահի աշխատակազմին:
Նա նշեց, որ ներկայումս արարողակարգային խնդիր կա լուծելու, օրակարգային պարտականություններ կան, և քանի որ Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, օրակարգային որոշ հարցեր կապված են շենքային պայմանների հետ, պետք է ուսումնասիրեն, թե ինչպես են այդ խնդիրը լուծելու:
«Ես փաստացի երկար ժամանակ աշխատում եմ կառավարության շենքում, չգիտեմ՝ որքանով այս դեպքում կարող ենք ասել երկար ժամանակ, բայց դա նաև հարմար է, և հետագայում դա կառավարության որշումներով կարձանագրենք, վարչապետը կունենա 1 նստավայր»,-ասաց նա:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01