Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագիծը, որը ընդունվեց: Նախագիծը ներկայացրել է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը:
Նա նշեց, որ առաջարկվում է մեծածածխ և մանրածախ առևտուրը տարանջատվի առևտրային ցանցերում, որը հնարավորություն կտա, որ փոքր սուբյեկտները կարողանան մրցակցել առևտրային ցանցից դուրս: Արծվիկ Մինասյանը նշեց, որ գաղափարն ընդունելի է իրենց համար, սակայն կարգավորման առաջարկված ձևակերպումները մի շարք հարցեր են առաջադրում:
«Մեր կարծիքով՝ հասկացությունները նույնականացնելու համաչափության կանոնը պահելու իմաստով պետք է հասկացությունները նույն կերպ ներկայացվեն:
Այդ տեսակետից առաջարկում ենք՝ սահմանումը լրացուցիչ քննարկման վերանայման ենթարկվի»,-ասաց նա:
Արձագանքելով նախագծին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցը պետք է քննարկել՝ շատ կարևոր և առաջնահերթություն հանդիսացող փոքր և միջին բիզնեսի աջակցման շրջանակներում: «Մենք շատ լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, և վաղը ես խորհրդակցություն եմ հրավիրել փոքր բիզնեսի աջակցության թեմայով, որպեսզի մենք կոնկրետ որոշենք մեր անելիքները և ուղղությունները, թե ինչ պետք է անենք փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս առումով ավելի լավ է 7 չափել և 1 կտրել, այսինքն՝ լուրջ վերլուծություն անել: «Բայց որ փոքր ու միջին բիզնեսը լուրջ պաշտպանության կարիք ունի Հայաստանում, և կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար, ամեն ինչ անելու է, որ դրանք արդյունավետ լինեն, դա միանշանակ է, և մենք բոլորս այդ հարցում համաձայն ենք»,-ասաց նա:
Նա նշեց, որ մինչ այս ցայտնոտի պատճառով չեն կարողացել ապահովել փոքր և միջին բիզնեսի որոշակի մասնակցությունը: «Քաղաքկաան կամքը շատ կարևոր է, բայց եկեք խոստվանենք՝ այս պահին չունենք շատ հստակ մեխանիզմներ, թե ինչպես է դա տեղի ունենալու, և կարևոր է այդ գործուն մեխանիզմները ձևավորել, որ մասնակցության պրոցեսը կարողանանք լիարժեք ապահովել»,-ասաց նա:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01