Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական գլխավոր քարտուղար Ժակ Քրաբալը հունիսի 27-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին հանձնեց Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության երրորդ աստիճանի հրամանատարի շքանշանը:
Արարողությունը տեղի ունեցավ ֆրանսիական Սենատում՝ Ֆրանսիայի Ֆրանկոֆոն դեսպանների խմբի Գլխավոր վեհաժողովում, մի քանի տասնյակ ֆրանկոֆոն դեսպանների ներկայությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Շքանշանի պարգևատրման ժամանակ Գլխավոր քարտուղար Քրաբալը, շնորհավորելով դեսպան Տեր-Ստեփանյանին, կարևորեց իր գործունեությունն ի նպաստ ֆրանկոֆոնիայի, ինչպես նաև, մասնավորապես, ֆրանկոֆոն դեսպանների խմբում նրա դերը, որտեղ նա եռանդուն աշխատում է հանուն Ֆրանկոֆոնիայի արժեքների խթանման:
Դեսպան Տեր-Ստեփանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյին իր նկատմամբ ունեցած բարձր գնահատանքի և վստահության մասին վկայող այդ որոշման համար։ Նա ընդգծեց, որ այդ քայլը վկայում է նաև Ֆրանկոֆոնիային և նրա արժեքներին ծառայելու Հայաստանի ունեցած մեծ պարտավորության ճանաչման մասին:
Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի հիմնադիր անդամ, առաջին նախագահ դեսպան Տեր-Ստեփանյանը վեհաժողովում վերընտրվեց Խմբի Գերագույն մարմնի անդամ:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01