ՀՀ գլխավոր դատախազը Հայաստանում կալանավորման պրակտիկայի խնդիրը լուծելու անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով կալանքից ազատելու հետ կապված դատախազների դիրքորոշման փոփոխությանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ դատախազությունը երկար տարիներ խոսել է այդ խնդրի մասին և հիմնավորել օրենսդրական բացերով:
«Բոլորս էլ սպասողական այդ խնդիրը կապում էինք նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունման հետ: Բնականաբար, հանրային պահանջի պայմաններում, երբ շատ ավելի ակնառու դարձավ, որ այդ ոլորտում մենք ունենք իսկապես փոփոխությունների անհրաժեշտություն, մենք լուրջ բարեփոխման գործընթաց իրականացրեցինք:
Նույն կալանքի պրակտիկայում դեռևս անցած տարի օգոստոսին աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել է հատկապես եվրոպական փորձը և դրա հիման վրա մենք ներդրեցինք այնպիսի մոտեցումներ, որոնց արդյունքներով՝ մոտ 20 տոկոսով կալանքի միջնորդությունները պակաս էին»,- ասաց Դավթյանը:
ՀՀ գլխավոր դատախազը, սակայն, նշեց, որ այդ փոփոխությունները լիարժեք չէին, ուստի դատախազությունը առաջարկեց նախագիծ, որով շրջադարձային փոփոխություններ կլինեն:
«Մենք հրապարակել ենք մեր առաջարկած քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը և այդ նոր մոտեցումները, կարծում եմ, որ կունենան շրջադարձային փոփոխություն, որը, բնականաբար , հետագայում կդառնա օրենք: Մենք կիրառության ընթացքում կտեսնենք դրա արդյունավետության չափաքանակը»,- եզրափակեց Դավթյանը:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01