Նոր Հայաստանն արժանի է ԱՄՆ-ի ամենալայն աջակցությանը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը: Նրա խոսքով, կոնգրեսականների և գործադիր իշխանությունների մակարդակով քննարկումներ են անցկացնում Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան պետական կոռպորացիայի կողմից խոշոր օգնություն տրամադրելու վերաբերյալ:
«Դա բարդ գործընթաց է, հեշտ չի լինելու այդ խոշոր օգնության վավերացումը ստանալ, սակայն, ես զգույշ լավատեսությամբ եմ լցված»,- ասել է նա:
«Հազարամյակի մարտահրավեր»-ի հաստատման դեպքում Հայաստանին կարող է տրվել ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն:
Կոնգրեսականի խոսքով, իր լավատեսության աղբյուրը նոր Հայաստանն է: Հայաստանի քաղաքացին, ով խաղաղ հեղափոխությամբ դուրս եկավ խորհրդային ավտորիտար և կոռուպցիոն ժառանգության ստվերից։
«Սկզբում ես մտահոգ էի, անհանգստանում էի, որ այդ իրադարձությունները Հայաստանը հետ կմղեն, որ կարող է արյունահեղություն լինել:
Հետո՝ տեսա թե իրականում ինչ է կատարվում և դա կարծես հրաշք լիներ. Մեկ քար չի նետվել, մեկ ատրճանակ չի կրակել: Այդ հեղափոխությունը կարծես տոնակատարություն լիներ: Երբ փոքր երեխաներն իրենց խաղալիքներով փակում էին փողոցները՝ այդ ամենն ուղղակի անհավատալի դրական զգացմունքներ էր արթնացնում».– ասել է կոնգրեսականը:
Միացյալ Նահանգները հետաքրքրված է, որ Հայաստանը ծաղկի և բարգավաճի, ասում է նա: ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստանին ինքնուրույն ապահովել սեփական էներգետիկ կարիքները, նոր աշխատատեղեր ստեղծել՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, նշում է կոնգրեսական Կանչելյան-Սպիրը, ով ներկայացնում է տեխնոլոգիաների առաջատար Սան Ֆրանցիսկոն։
«Գուցե, մենք կարող ենք ուղարկել Իլոն Մասկին, ով Հայաստանում արեգակնային էներգիան կզարգացնի և վերջ կդնի երկրի կախվածությանը արտերկրի էներգակիրներից: Գուցե, կարող ենք ուղարկել Մարկ Ցուկերբերգին, ով կօգնի զարգացնել բարձր տեխնոլոգիաները: Հայաստանի տաղանդավոր երիտասարդները կարող են երկիրը համաշխարհային տեխնոլոգիաների կենտրոնի վերածել, եթե նրանց տրվեն այդ միջոցները»:
Առաջիկա ամիսներին Ջեքի Կանչելյան-Սպիրը նախատեսում է Հայաստան բերել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ևս մի խումբ՝ ԱՄՆ-ի օրենսդիրներին Հայաստանը ներկայացնելու և անձամբ ծանոթանալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Դա անչափ կարևոր այց է լինելու: Ես ցանկանում եմ մեր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի նոր կառավարությանն ու նոր վարչապետին»,– ասել է կոնգրեսականը:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01