Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել հակամարտության տարածաշրջան, սակայն այցի հստակ ամսաթիվը դեռ հաստատված չէ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Նախորդ այցը Բաքու, Երևան և Ստեփանակերտ սկսվել է ապրիլի 5-ին՝ իրավիճակի վերջին սրացումից հետո:
«Բնականաբար, մենք կգնանք, բայց ամսաթիվ դեռ չկա, այն համաձայնեցվում է կողմերի հետ, երբ նրանց հարմար կլինի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքային ժամանակացույցը»,- ասել է Պոպովը:
Նրա խոսքով՝ երկուշաբթի օրը Վիեննայում անցկացվել է ռուս, ամերիկացի և ֆրանսիացի դեսպանների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ հանդիպում:
«Ընդհանուր առմամբ, ողջ այդ հանդիպումը նվիրված է եղել համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող վերջին միջնորդական ջանքերի գնահատականներին և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի արդյունքներին: Իմ գործընկերները՝ ֆրանսիացի և ամերիկացի, պատմել են, թե ինչ զրույցներ են ունեցել (Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա) Օլանդը, ինչպես նաև (ԱՄՆ) պետքարտուղար (Ջոն) Քերին: Մենք նաև խոսել ենք այն մասին, թե ինչպես է հարկավոր կառուցել հետագա միջնորդական աշխատանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44