Այսօր՝ հուլիսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ Վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության մշտադիտարկում և կառավարում: Համապատասխան նախարարություններն այս մասին տեղեկացվել են դեռևս հունիսի 28-ին:
Ներկայումս Լիդիանի բնապահպանական անձնակազմը չի կարողանում վերահսկել մակերևութային ջրերի հոսքերը և ջրի որակը: Ընկերությունը չի կարող իրականացնել փոշու կառավարում հանքավայրի տարածքում առանց հանքային օպերատորների և ջրցան մեքենաների: Մոնիտորինգի ծրագրի շրջանակներում իրականացնում է նաև մեկ այլ կարևոր գործողություն՝ օդի որակի պասիվ մոնիտորինգը, որը կատարվում է 11 վայրերում և այժմ խափանվել է:
Լիդիանը զգալի ժամանակ և գումար է ներդրել, որպեսզի ժամանակակից մեթոդներով իրականացվի ամենախիստ չափանիշներին համապատասխան ապագա թափոնների կառավարման ռազմավարությունն Ամուլսարում: Սա ներառում է հանքավայրի տարածքում լաբորատոր սարքավորումներով իրականացվող աշխատանքները, որոնք պահանջում են կանոնավոր պահպանություն և մշտադիտարկում, նմուշների առաքում հանքից դուրս գտնվող լաբորատորիա: Այս աշխատանքներն արդեն 10 օր է ինչ դադարեցված են, ինչը կարող է վտանգել գրեթե վեց ամսվա աշխատանքը:
Լիդիանը տեղեկացնում է ՀՀ պետական մարմիններին, որ ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Ամուլսարի հանքավայրի անձնակազմն այլևս պատասխանատվություն չի կրում հանքավայրում տիրող ներկայիս պայմանների համար:
Ի վիճակի չլինելով իրականացնել որոշ պարամետրերի վերահսկողությունը, մենք այժմ չենք կարող գնահատել մեր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը կամ միջազգային լավագույն պրակտիկային (որին մենք հղում ենք անում, երբ ՀՀ օրենսդրությունում բացակայում է տվյալ չափանիշը): Այս անկարողությունը պետք է արձանագրվի առաջիկա եռամսյակային մոնիտորինգի զեկույցում:
Ընկերությունը նաև հիմնավոր կասկածներ ունի, որ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած որոշ անձանց կողմից կատարվում է ընկերությանը պատկանող գույքի և սարքավորումների հափշտակություն: Ընկերությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ մեղավոր անձանց հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև տարածքում վերահսկողություն իրականացնելու պահանջով:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01