Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը դժվարանում է գնահատականներ տալ իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, որի թիրախում պարբերաբար հայտնվում են նախկին իշխանության ներկայացուցիչները։
«Ես գնահատականներ կտամ, երբ պրոցեսները մի քիչ ավելի զարգանան», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցերին։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում փաստին, որ իրավապահ մարմիններն արդեն հասել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին, նախկին պաշտոնյան պատասխանեց. «Նայած՝ հասնելն ինչ է նշանակում։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին մի պատճառով՝ նախ պետք է հասկանալ՝ ինչ հիմքեր կան։ Ես, այնուամենայնիվ, որոշակի տենդենց այստեղ տեսնում եմ, այսինքն՝ որոշակի անձանց դեմ նպատակասլաց, որոշակի աշխատանք տեսնում եմ»։
Ավելին, ըստ Հարությունյանի, օրինակ՝ Ալեքսանդր Սարգսյանի մեքենան խուզարկելը և այնտեղ օրինական զենք գտնելը վկայում է այն մասին, որ «որոշակի անձանց դեմ նպատակասլաց աշխատանք է կատարվում»։
«Զուտ որպես համակարգին ծանոթ մարդ, ինձ մոտ տարակուսանք է առաջացնում այն, որ օրինական զենքը վերցրել են փորձաքննության ենթարկելու համար։ Յուրաքանչյուր օրինական զենք պահվում է բազայում և փորձաքննության կարիք չկա։ Ինձ համար սա առաջացնում է հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ», - ասաց Հարությունյանը։
aysor.am
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01