«Ելք» դաշինքն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շրջանակում առաջարկում է զորամսերում առանց անցագրային կամ գաղտնիության ռեժիմի փոփոխման՝ ապահովել հավասար քարոզչական պայմաններ, այսինքն՝ կուսակցությունները տպագրած քարոզչական միջոցները հանձնեն ՊՆ-ին, որտեղից էլ այդ նյութերը կբաշխվեն զորամասերով։
«Սա անհրաժեշտ է, որպեզի զինծառայողները ևս ծանոթ լինեն կուսակցությունների գործունեությանը, ծրագրերին, թիմին և կարողանան գիտակցված ընտրություն կատարել»,- ասաց նա։
ՀՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ ներկա օրենսդրությունն արգելո՞ւմ է դա անել։ «Գործող օրենսգիրքը դա թույլ է տալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ պրակտիկան պետք է ներդնել նաև ազատազրկման վայրերի, հիվանդանոցների համար։
Լենա Նազարյանի խոսքով, իրենց հաջորդ առաջարկը վերաբերում է ԱԺ ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով պարտադիր բանավեճերի կազմակերպմանը, ինչպես նաև անվճար եթերաժամերի ավելացում։
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հետաքրրքվեց՝ ի՞նչ է նշանակում բանավեճերի պարտադիր կազմակերպում։ «Պատկերացրեք՝ 10 կուսակցություն որոշել են մասնակցել ԱԺ ընտրություններին։ Սա ենթադրում է միաժամանակ 10 կուսակցությունների միջև բանավե՞ճ։ Եթե այո, ապա դա ամենաանարդյունավետ մեխանիզմն է։ Կարծում եմ՝ այս ֆորմատը վատ կաշխատի։
Առաջարկում եմ նախատեսել հետևյալը. Ցանկացած քաղաքակն ուժ, եթե պայմանավորվում է բանավեճի մասին, Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ապահովել դա։ Իսկ կարգավորումները, թե քանի անգամ պետք է ապահովի, ինչ ժամաքանակով, հավասարությունն ինչ ձևով պետք է արվի, կարելի է կարգավորել օրենսդրական նախաձեռնությամբ։ Ոչ մի տրամաբանություն չկա ստանդարտ օրենսդրական կարգավորում մտցնել և բերել իրար խառնել ծանր, միջին և թեթև քաշայիններին և ասել՝ մի հատ բանավիճեք, տեսնենք՝ ինչ է ստացվում»,- ասաց նա։
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02