Ներկայումս Հայաստանում խաղողագործությանը լուրջ սպառնալիք է հանդիսանում խաղողի ֆիլոքսերան, որը վերջին տարիներին զգալի խնդիրներ է առաջացնում խաղողագործների համար: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլոքսերան արագորեն տարածվում է ամբողջ Արարատյան դաշտավայրում և հետագա տարիներին պայքարը հնարավոր կլինի կազմակերպել միայն ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստված տնկանյութի տնկման միջոցով:
Խնդրին ավելի լավ ծանոթանալու և պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն հավաստագրված տնկանյութի արտադրությանը» ծրագրի շրջանակում հուլիսի 5-ին և 6-ին երկօրյա ուսուցում է կազմակերպվել, որը նպատակ ունի ոլորտի մասնագետներին, գիտական կենտրոնների ներկայացուցիչներին, բուսասանիտարիայի տեսչության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներին ներկայացնել ֆիլոքսերայի մշտադիտարկման (մոնիտորինգի) իրականացման և այս վնասատուի դեմ պայքարի ժամանակակից մեթոդները:
Ուսուցումն անց է կացնում ծրագրի միջազգային փորձագետ Լազլո Կոչիշը:
«Դաշտային մոնիտորինգը դասընթացի կարևորագույն մասն է: Մասնակիցներին կուսուցանվի, թե ինչպես կարելի է հասարակ եղանակով հայտնաբերել ֆիլոքսերայով վարակված խաղողի վազերը: Դասընթացի մյուս հատվածը վերաբերում է պատվաստակալների էտին և ձևավորմանը, ինչպես նաև պատվաստման հմտություններին»,- ասել է Կոչիշը:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01