Հայաստանում բանակի կարիքների համար մշակվել են յուրահատուկ զրահաթիթեղներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՌՀՀ պրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը:
«Զրահապատ նյութեր եւ դրանց վրա հիմնված պաշտպանական կառուցվածքներ» նախագծի շրջանակներում պեռլիտի հիման վրա սինթեզվել է հատուկ բյուրեղապակյա նյութ, որը չափազանց ամուր է եւ այլ հետաքրքիր հատկություններ ունի: Դրա հիման վրա հնարավոր է կամայական ձեւի պաշտպանիչ կառուցվածքներ ստեղծել: Մասնավորապես, ստեղծվել են կորագիծ զրահաթիթեղներ, որոնք կարելի է ընդգրկվել զրահապատ բաճկոնների ամբողջական փաթեթում:
Զրահաթիթեղների քաշը 2.2-2.3 կգ է, դրանք կարող են պաշտպանել այնպիսի զենքերի փամփուշտներից, ինչպիսիք են Դրագունովի դիպուկահարային հրացանը եւ արդիականացված Կալաշնիկովի հրացանը: Դրանցից արձակված փամփուշտները 10 մ հեռավորությունից կարող են ծակել երկաթգծի ռելսերը:
«Սակայն մեր զրահաթիթեղները ունակ են դիմակայել այդ զենքին, եթե անգամ նրանց 10 մետրից կրակեն: Իրենց պաշտպանիչ հատկություններով եւ քաշի բնութագրիչներով, դրանք չեն զիջում օտարերկրյա նման թիթեղներին (ինչ-որ տեղ, եւ գերազանցում), բայց դրանց գները շատ ավելի ցածր են», – ասել է Պետրոսյանը:
«Մենք կարծում ենք, որ այս տարվա ընթացքում ՊՆ-ն պատվեր կձեւակերպի, եւ այս տարի մենք մեր զինծառայողներին կապահովենք «Վահան» անվանումով հայրենական զրահաթիթեղների առաջին խմբաքանակով: Մենք արդեն մշակել ենք ամբողջ տեխնոլոգիական ուղին եւ սպասում ենք վերջնական պայմանագրի ստորագրմանը», – տեղեկացրել է փորձագետը: Ըստ նրա, արտադրանքով հետաքրքրվում են նաեւ արտասահմանից:
Զրահաթիթեղները մշակվել են ԲԲԸ «Օպտոէլեկտրոնիկայի գիտաարտադրական կենտրոնի» մասնագետների ջանքերով: «Այս ամենը արտոնագրված է Հայաստանում», – ընդգծել է Պետրոսյանը:
21:46
21:11
20:45
20:31
20:13
20:00
19:27
19:09
18:43
18:30
17:52
17:38
17:23
17:05
16:46
16:23
16:09
15:52
15:35
15:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36