Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ դժվար է թերագնահատել, ինչը, ըստ փոխվարչապետի, վերաբերում է ոչ միայն ֆինանսական աջակցությանը, այլև ԱԶԲ-ի փորձագիտական ներուժին: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ նոր կառավարության համար կարևորագույն խնդիր է ֆինանսական աջակցությունից զատ փորձագիտական ներուժ ստանալն ու կուտակված փորձի փոխանակումը: Փոխվարչապետի համոզմամբ՝ շատ դեպքերում ֆինանսական ռեսուրսները արդյունավետ հնարավոր չէ օգտագործել, եթե չկա զուգահեռ փորձագիտական համագործակցություն և տեղեկատվության փոխանակում: «Մեզ համար առավել արդիական է մեկ սկզբունք, որ ցանկացած նոր ֆինանսական ներգրավում պետք է օգտագործվի մաքսիմալ արդյունավետ և նպատակային:
Ակնհայտ է, որ միայն արդյունավետ օգտագործված միջոցներն են նպաստում տնտեսության զարգացմանը և սոցիալական վերելակի աշխատանքին»,-ասել է փոխվարչապետ Գրիգորյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմը փոխվարչապետին ներկայացրել է ԱԶԲ-ում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու բանկի հետագա գործունեության բարելավմանն ուղղված գաղափարները: Սյուրկանի Կասիմը նշել է, որ ԱԶԲ-ն այժմ գտնվում է փոխակերպման գործընթացում և պարզապես վարկատուից վերածվում է գիտելիքահեն վարկատուի: Նա ընդգծել է, որ ներկա պայմաններում երկրների կայուն զարգացման համար վարկերի հետ մեկտեղ պետք է տրամադրել գիտելիք և ավելացնել ծրագրերի կառավարման ընթացքում գիտելիքի բաղադրիչը: Այս առումով, ըստ Սյուրկանի Կասիմի, ԱԶԲ-ն բարելավում է գիտելիք տրամադրելու իր հարթակները և աշխատանքներ իրականացնում անձնակազմի կատարելագործման ուղղությամբ:
Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել Հայաստանում ԱԶԲ գրասենյակի գործունեությունն ու կարևորել կառավարության հետ շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ երկրի զարգացման:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01