Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ ԱԱԾ-ում քննվող գործին, հայտնեց, որ կա ձերբակալված 2 նախկին պաշտոնատար անձ՝ փոխնախարար, նախարարության վարչության պետ:
-Պարո՛ն Վանեցյան, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր անցկացրել «Երեւան» հիմնադրամում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: Այս հրապարակումից հետո լռություն է տիրում, ի՞նչ փուլում է գործը:
-Քննություն է կատարվում, առաջիկայում կլինի:
-Ի՞նչ է սպասվում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, արդյո՞ք այս ընթացքում խուզարկել են նրա բնակարանը կամ կանչել են հարցաքննության կամ հրապարակվեց, որ նրան կկալանավորեն:
-Քննությունը ցույց կտա:
-Այսպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ իրավապահ համակարգը գործիք է դառնում մի շարք մարդկանց ձեռքին: Բանն այն է, որ նախկին իշխանությունների հետ խնդիրներ ունեցած անձինք կամ, առհասարակ, տարբեր քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ մարդկանց հետ խնդիր են ունեցել, այսօր դիմում են ԱԱԾ կամ այլ իրավապահ մարմինների հաղորդում ներկայացնում նրանց դեմ, իսկ իրավապահները այս պարագայում կարծես թե գործիք են դառնում:
-Մեզ ոչ մեկ չի կարող օգտագործել, դա բացառվում է, կա օրենք, եթե մարդը խախտել է օրենքը, պատասխան է տալիս, եթե մարդը չի խախտել օրենքը, ապա որեւէ մեկը չի կարող ուղղորդի կամ օգտագործի:
Շարունակությունը սկզբնաղբյոր կայքում:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01