ARM | RUS |

«Կապելու և արձակելու» իրավունքով մարդկանց բերանները փակելու փոխարեն հարկավոր է արդարամիտ լինել. նախաձեռնության պատասխանը՝ Բագրատ սրբազանին

09.07.18 | 13:31

«Կապելու և արձակելու» իրավունքով և իշխանությամբ մարդկանց բերանները փակելու և լռեցնելու փոխարեն հարկավոր է արդարամիտ լինել, արթանանալ խորը թմբիրից և ընդունել մի պարզ ճշմարտություն: Հայ Եկեղեցին կարող է ազատ ու լիաթոք շնչել և ապրել միայն այն ժամանակ, երբ Գարեգին Բ կաթողիկոսը անհապաղ լքի հայոց հայրապետական գահը՝ այդպիսով փրկելով և՛ իրեն, և՛ ողջ հայ ազգն ու Եկեղեցին. Ի պատասխան Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հայտարարության ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնությունը: Նրանք նաև շեշտել են, որ Բագրատ եպիսկոպոսը, եթե մի բանի իրավունք ունի, ապա այդ իրավունքը գործում է միայն իր թեմից ներս, հետևաբար եկեղեցական կանոնով նա իրավունք չունի մտնելու ուրիշ եպիսկոպոսի տարածք: «Առաքելական 23-րդ կանոնը շատ պարզ ասում է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի քահանաներ միաբանված իրավունք ունեն արժանիներին օրհնել, իսկ անարժաններին՝ դարձյալ միաբանված կապել և լռեցնել»,-գրել են նրանք:

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության՝ «Ի պատասխան Բագրատ եպիսկոպոսի հայտարարության և ոչ միայն» ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Համացանցից կամ հենց իր իսկ ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ «Հայաստանյաց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս, որպես Տավուշ աշխարհի՝ Հայոց Հյուսիս-Արևելյան կողմանց դարպասների առաջնորդ, որպես Մխիթար Գոշ մեծ վարդապետի, Վանական վարդապետի ժառանգության հսկողն ու շարունակողը», իսկ ավելի կարճ ու հստակ՝ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը իրեն տրված «կապելու և արձակելու» իրավունքով և իշխանությամբ հայտարարել է կապված «Կորյուն աբեղային և իր չար աղանդի անդամներին՝ որպես հերձվածողներ»:

Տավուշի թեմի առաջնորդը, որպես իր խոսքերի հաստատում և հիմք, բերում է Առաքելական 23-րդ կանոնը: Քանի որ Բագրատ եպիսկոպոսի բերած տեքստում մի շարք տառասխալներ կային, ստորև ներկայացնում ենք Առաքելական 23-րդ կանոնը այնպես, ինչպես որ կա բնագրում: «Կարգեցին առաքեալքն եւ եդին հաստատութեամբ, թէ որպէս Տէր հրաման ետ եւ պարգեւեաց մեզ, թէ «Զոր արձակիցէք յերկրի, արձակեալ լիցի յերկինս, եւ զոր կապիցէք յերկրի, կապեալ եղիցի յերկինս» (Մատթ. ԺԶ 18, ԺԸ 18), նոյնպէս եւ հրաման առեալ քահանայութեան եւ երիցանց կարգի զարժանիս աւրհնութեանն միաբան աւրհնել եւ զանարժանսն՝ միաբան կապել եւ ըմբերանել: Եւ զոր կապեսցենն՝ կապեալ կացցէ, մինչև հնազանդեսցի առաջնորդին: Ապա եթէ տարապարտուց եւ յանարժանս զոք կապեսցեն՝ պատիժ պատուհասի ընկալցին ըստ արժանի, որք ի զուրն կապեցին: Բայց որ կապեցաւն՝ ընկալցի ախորժելով զկապանսն, որպէս թէ իցէ արժանի կապանացն» (ԿԱՆՈՆՔ ԱՌԱՔԵԼԱԿԱՆՔ ԻԳ):

Հաշվի առնելով այն, որ Հայ Եկեղեցու եպիսկոպոսը, որքան էլ տարօրինակ և արտասովոր ձևով՝ համացանցով է որոշել դատապարտել կամ կապել, մենք էլ համացանցով ենք իրեն պատասխանում:

Տարօրինակ է, բայց թվում է, թե Բագրատ եպիսկոպոսը երևի չի կարդացել առաքելական կանոնախմբի սկզբում՝ 23-րդ կանոնի ներքո դրված վերնագիրը, որտեղ ասվում է՝ «Վասն միաբան լինել քահանայիցն», որը թարգմանաբար նշանակում է՝ «Քահանաների միաբան լինելու մասին»:

Եթե այդ վերնագիրն անգամ նրա աչքից վրիպել է, որը չպետք է լիներ, գոնե իր իսկ հիշատակած կանոնը պետք է ուշադիր կարդար և այն ժամանակ կհասկանար, որ ինքը ԱՌԱՆՁԻՆ, ՄԵՆԱԿ իրավունք չուներ և չունի որևէ մեկին բանադրելու կամ կապելու, էլ չենք ասում նրա մասին, որ Բագրատ եպիսկոպոսը եթե մի բանի իրավունք ունի, ապա այդ իրավունքը գործում է միայն իր թեմից ներս, հետևաբար եկեղեցական կանոնով նա իրավունք չունի մտնելու ուրիշ եպիսկոպոսի տարածք: Առաքելական 23-րդ կանոնը շատ պարզ ասում է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի քահանաներ ՄԻԱԲԱՆՎԱԾ իրավունք ունեն արժանիներին օրհնել, իսկ անարժաններին՝ դարձյալ ՄԻԱԲԱՆՎԱԾ կապել և լռեցնել: Այս կանոնը շատ հստակ շեշտում է քահանաների ՄԻԱԲԱՆ լինելու հանգամանքը թե՛ օրհնելու, թե՛ կապելու ժամանակ: Սա արվել է նրա համար, որ արդարադատությունը կախված չլինի որևէ մեկի անձնական ցանկությունից, որպեսզի ոչ մի եպիսկոպոս իր քմահաճույքից ելնելով չփորձի որևէ մեկին պատժել, ինչպես որ դժբախտաբար այն տեղի է ունեցել Հայ Եկեղեցում վերջին 19 տարիների ընթացքում: Առաքելական 23-րդ կանոնը շատ պարզ սահմանում է, որ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ պետք է ՄԻԱԲԱՆՎԱԾ ժողով անեն, իրենց ազատ կամքով և ոչ թե բռնությամբ քննեն և որոշեն՝ ո՛վ է մեղավոր, և ո՛վ է արդար, նոր դրանից հետո համապատասխան որոշում ընդունեն: Վերոհիշյալ կանոնում նաև շատ պարզ ասվում է, որ եթե հանկարծ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ, այլ ոչ թե ՔԱՀԱՆԱՆ, մեկին ԻԶՈՒՐ կամ ԱՆԱՐԺԱՆՈՐԵՆ կապեն, հենց այդ նույն քահանաներն էլ ըստ արժանվույն պետք է պատժվեն: Սա նշանակում է, որ նույնիսկ եթե քահանաները ՄԻԱԲԱՆՎԱԾ մեկին բանադրեն, և վերջում պարզվի, որ նրանք իզուր և անարժանաբար են այդ մեկին դատապարտել կամ կապել, պատժող քահանաները, ըստ Առաքելական 23-րդ կանոնի, պետք է պատժի ենթարկվեն: Բագրատ եպիսկոպոսը խոսում է աղանդի մասին: Վստահաբար, նա երևի չի էլ հասկանում կամ պատկերացնում այդ բառի իմաստը: Նրան խորհուրդ է տրվում չզլանալ ու բացել «Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի» 33-րդ էջը և կարդալ, որտեղ «աղանդ» բառի դիմաց գրված է՝ «Մոլար հաւատք կամ վարդապետութիւն», կամ էլ՝ Ստեփան Մալխասեանցի «Հայէրեն բացատրական բառարանի» 38-րդ էջը, որտեղ գրված է՝ «Կրօնական ուսումն կամ վարդապետութիւն, որ խոտորվում է եկեղեցու մէջ ընդունուած վարդապետութիւնից կամ դաւանութիւնից»: Հիմա հարց Բագրատ եպիսկոպոսին. այդ երբվանի՞ց Գարեգին Բ կաթողիկոսի արած հանցագործությունների (քանի որ Սուրբ Գեղարդից գաղտագողի մաս կտրել և ուրիշի տալը և էլի շատ բաներ, որ դեռ չենք հայտարարել, համարվում է հանցանք) և անբարո վարքի մասին բարձրաձայնելը դարձավ մոլար հավատք կամ եկեղեցում ընդունված վարդապետությունից կամ դավանանքից խոտորված ուսմունք կամ վարդապետություն:

Այսքանից հետո Բագրատ եպիսկոպոսը դեռ շարունակում է դիմել մեզ՝ «Կորյուն աբեղային և իր չար աղանդի անդամներին՝ որպես հերձվածողներ», ասելով, «եթե ընդունում եք Հայ Եկեղեցու եպիսկոպոսի կանոնական «կապելու և արձակելու» իրավունքն ու իշխանությունը ապա կհետևեք մեր հորդորին և զղջումով ու ապաշխարությամբ կարժանանաք թողության և արձակման, իսկ եթե ոչ՝ ապա արդեն իսկ դուք ձեզ դուրս եք դրել մեր Սուրբ Եկեղեցուց, չընդունելով առաքելական պատգամն ու եպիսկոպոսական իշխանության վավերականությունը»:

Բագրատ եպիսկոպոսն իր վերոհիշյալ հայտարարությամբ, ինչպես տեսնում ենք, արդեն մի քանի խախտում է թույլ տվել. 1. մտել է ուրիշ եպիսկոպոսի տարածք, 2. միանձնյա, իզուր և անարժանորեն կապել կամ բանադրել է, 3. «չար աղանդի» անդամներ է անվանել մարդկանց, որոնք բացահայտել են Գարեգին Բ կաթողիկոսի հանցագործությունների շարքը: Նրա այս խախտումները հակառակ են Հայ Եկեղեցու կանոններին, հետևաբար, ոչ միայն ընդունելի չեն, այլև խիստ դատապարտելի են: Էլ չենք խոսում նրա մասին, որ Բագրատ եպիսկոպոսին հետևեց ևս մեկը՝ Հովակիմ եպիսկոպոս անունով, որին ժամանակին Երուսաղեմի Նուրհան Պատրիարքը բնորոշել էր «ողբերգություն» բառով:

Ոմանք անընդհատ շեշտում են, թե «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը գործում է ոչ կանոնական դաշտում, և խորհուրդ են տալիս դիմել եկեղեցական տարբեր ատյանների՝ խնդիրը կանոնական ընթացքի մեջ մտցնելու համար: Ընդամենը մեկ տարի առաջ կարգալույծ հռչակվեց Ռումինիայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Եզրաս քահանա Բոգդանը, որը շատ հստակ ու հիմնավոր փաստեր էր ներկայացրել Մայր Աթոռ՝ գործող առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի՝ հոգևորականին ոչ վայել վարք ու բարքի մասին: Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո: Շատ պարզ բան. հրապարակվեց Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը, որով կարգալույծ հռչակվեց Տ. Եզրաս քահանա Բոգդանը՝ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի և թեմական խորհրդի միջնորդագրի հիման վրա:

Մեկ տարի առաջ Բագրատ եպիսկոպոսը չհիշեց Երկրորդ Առաքելական կանոնախմբի 68-րդ կանոնը, ըստ որի ամբաստանվող եպիսկոպոսը պետք է մյուս եպիսկոպոսների կողմից կանչվեր ու հանդիմանության և պատժի ենթարկվեր: Հակառակ աղաղակող փաստերի, արդարը հայտնվեց մեղավորի աթոռին և գրչի մի հարվածով «կարգալույծ» հռչակվեց, իսկ մեղավորը մինչ օրս վայելում է կաթողիկոսի բարեհաճությունը և ռումինահայոց թեմի նյութական բարիքները:

Այսքանից հետո իրականությունից կտրված Բագրատ եպիսկոպոսը և ոմանք դեռ խոսում են եկեղեցաբանական, կանոնագիտական, աստվածաբանական և դավանաբանական ճանապարհով այսօրվա ճգնաժամը լուծելու մասին: «Կապելու և արձակելու» իրավունքով և իշխանությամբ մարդկանց բերանները փակելու և լռեցնելու փոխարեն հարկավոր է արդարամիտ լինել, արթանանալ խորը թմբիրից և ընդունել մի պարզ ճշմարտություն. Հայ Եկեղեցին կարող է ազատ ու լիաթոք շնչել և ապրել միայն այն ժամանակ, երբ Գարեգին Բ կաթողիկոսը անհապաղ լքի հայոց հայրապետական գահը՝ այդպիսով փրկելով և՛ իրեն, և՛ ողջ հայ ազգն ու Եկեղեցին:


Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցեր

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության...

16:03

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցեր

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության...

16:03

Պուտինն իր ծննդյան շնորհավորանքների հետ կապված կատակ է արել

Պուտինն իր ծննդյան շնորհավորանքների հետ կապված կատակ է...

15:49

Եվրոպական խորհրդարանի բանաձևն ընդունվել է ի հեճուկս Փաշինյանի իշխանության. «Ուժեղ Հայաստան»

Եվրոպական խորհրդարանի բանաձևն ընդունվել է ի հեճուկս Փաշինյանի իշխանության. «Ուժեղ...

15:33

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Իվետա Տոնոյան

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Իվետա...

15:18

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական...

12:27

Հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

12:17

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում...

12:04

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գուրգեն Արսենյանին պատկանող Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գուրգեն Արսենյանին պատկանող Դիլիջանի նախկին թիվ 9...

11:53

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ-ում նախագահի պաշտոնը

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ-ում նախագահի...

11:04

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան գրեթե սպառվել է․ ՊԵԿ-ը ներկայացրել է մնացորդը

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան գրեթե սպառվել է․ ՊԵԿ-ը ներկայացրել է...

10:44

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների...

10:16

Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս եկեղեցու հեղինակությունն ու հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները

Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս եկեղեցու հեղինակությունն ու հակաեկեղեցական արշավի...

10:00

Փաշինյանի միջնորդությամբ Դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. բազմազավակ ընտանիքս զրկված է սեփական միջոցները տնօրինելու իրավունքից. Ղազարյան

Փաշինյանի միջնորդությամբ Դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. բազմազավակ ընտանիքս...

09:19

Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի

Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր...

09:02

Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներ առայժմ չկան․ Պեսկով

Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներ առայժմ չկան․...

18:14

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր ճանաչվեցին

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր ճանաչվեցին

18:00

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված...

17:58

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու համար

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու...

17:37

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական հագեցվածությունը

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական...

17:24

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02