Ոչ մեկն այս երկրում չի կարող ինձ վարկաբեկել. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով 2008-2010 թթ.Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանի՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ուղարկած նամակին։
«Ոչ մեկը թող չփորձի իր անունը բերել, համադրել ինձ հետ: Եկեք իմ ծննդավայր և հարցրեք, թե ով ով է: Ես մաքուր մարդ եմ, մաքուր եմ ապրել ու իմ խիղճը հանգիստ է, որևիցե օրենքի առջև պատասխան տալու խնդիր ես չունեմ և չեմ ունենալու։ Իմ բոլոր արարքների համար պատասխանատու եմ»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ինչու նախկինում չէր բարձրաձայնում այդ մասին՝ Ալիկ Սարգսյանը նշեց, թե ինքը մինչև հիմա ուղղակի լուրջ չի վերաբերվել: «Հիմա հասկացել եմ, որ մարդիկ վարկաբեկելու խնդիր ունեն, իսկ ես կորցնելու ոչինչ չունեմ»,-ասաց նա և նշեց, որ այդ զրպարտությունը զուր փորձ է, քանի որ ինքը երբեք ոչինչ չի թաքցրել, այդ թվում իր ունեցած սեփականությունը:
«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, նորից կրկնում եմ՝ ես արժանավայել կյանքով եմ ապրել, իմ ամբողջ աշխատանքային ուղին մաքուր և անբիծ է անցել։ Ես զբաղվել եմ իմ գործով։ Ինչ կարողություն ունեմ, դրա համար համապատասխան բացատրություն և արդարացում ունեմ»,- հավելեց նա։
Նշենք, որ Վարդգես Հովակիմյանը նամակում գրել էր, որ դեռևս ոստիկանապետի պաշտոնում Ալիկ Սարգսյանն իր նկատմամբ շինծու մեղադրանք է ներկայացրել և քրեական գործ հարուցել բացառապես իր ունեցվածքին տիրանալու նպատակով։ Նամակից հետո Ալիկ Սարգսյանը դիմել էր ՀՔԾ՝ բողոքելով, որ Հովակիմյանը փորձում է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել:
Ի դեպ, Ալիկ Սարգսյանը նշեց՝ չգիտի, թե որքան գումար է ցանկացել շորթել:
Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանի և նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի միջև հակամարտությունը տարիների պատմություն ունի: Վարդգես Հովակիմյանը նախկինում մեկ անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պաշտոնանկությունից հետո 2011 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու և պաշտոնեական անփութություն կատարելու համար: Այն ժամանակ դեռևս Հովակիմյանը հայտարարում էր, որ դրա հետևում կանգնած է Ալիկ Սարգսյանը: Գործը հասավ դատարան, սակայն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման վճիռ կայացրեց` Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ: Վերջինս Ալիկ Սարգսյանին էր մեղադրում իր որդու հետ տարիներ առաջ տեղի ունեցած սկանդալային պատմության համար: Վարդգես Հովակիմյանի որդուն ծեծի էին ենթարկել հարսանիքի ժամանակ մի աղջկա ծաղիկ նվիրելու համար, ավելի ուշ քրգործ էր հարուցվել, որտեղ մեղավոր էր հանդիսացել մարզպետի ծեծված որդին: Հետագայում նախկին մարզպետի որդին սույն գործով ի վերջո ճանաչվեց որպես տուժող: Նա ծեծի էր ենթարկվել Արարատի մարզպետարանի մոտ, հենց ոստիկանապետին պատկանող «Նոր Արտաշատ» ռեստորանային համալիրից դուրս գալիս, իսկ հետո քրեական գործ էր հարուցվել:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01