Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «ԼՂՀ շուրջ իրադրության զարգացման համատեքստում ռուսական կողմը հաստատակամորեն ելնում է նրանից, որ հրադադարի վերաբերյալ 1994 թ. համաձայնագիրը, ինչպես նաև դրա զարգացումը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի մասին 1995 թ. համաձայնագիրը` անժամկետ բնույթ են կրում, և առաջվա պես կազմում եմ հակամարտության գոտու զինադադարի հիմքը»: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այդ դիրքորոշումը ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցմանը, որն էլ ներկայացվել էր ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությանը: Ըստ էության, այս որոշումով Ռուսաստանը հասկացրեց Ադրբեջանին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում կողմերի բալանսն էապես չի փոխվել, և ուրեմն կրակի դադարեցման նոր համաձայնագիր կնքելու մասին չի կարելի մտածել:
Ըստ էության, այս քայլով Ռուսաստանը հասկացնում է Բաքվին, որ վերջիններս ավելորդ իրենց համար զիջումների պատրանք չպետք է ունենան:
Հետաքրքիր է, որ Ռուսաստանի այս մոտեցմանը փաստացի աջակցում է նաև ԱՄՆ-ն, քանզի երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հստակ նշեց, որ ԱՄՆ-ն միանշանակ աջակցում է այս կոնֆլիկտի լուծումը Մինսկի խմբի կողմից ներկայացվող առաջարկությունների մասով, և այս հարցում Վաշինգթոնը Մոսկվայի և Փարիզի հետ գործում են միասնաբար: Թեև Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեռ համանման հայտարարությունով հանդես չի եկել, սակայն պարզ է, որ այն չի տարբերվելու Մոսկվայում և Վաշինգթոնում հնչած դիրքորոշումներից: Այստեղ թերևս միակ տարբերվող դիրքորոշումն ունի Թուրքիան, որի արտգործնախարարը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանական տարածքների «օկուպացիան» անընդունելի է:
Այսպիսով, կարելի է ասել, որ Բաքվի այն հույսերը, որ այս քառօրյա պատերազմի արդյունքում նրանք կարող են իրենց համար առաջխաղացում արձանագրել դիվանագիտական ճակատագրով՝ սին է:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02