Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները հուլիսի 10-ին այցելել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ (ընդհանուր երկարությունը՝ մոտ 46 կմ), ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, օրվա ավարտին տեղի է ունեցել հանդիպում ճանապարհաշինական աշխատանքները կատարող չինական «Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչների հետ։ Ներկա էին նաև շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության` «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ» կոնսորցիումի անդամները:
Քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքի, որակի, ժամկետների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել չինական ընկերության հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Շեշտվել է, որ շինաշխատանքները պետք է իրականացվեն որակով և նախանշված ժամկետներում։
«Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մինչև հուլիսի 25-ը կհամալրվեն իրենց տեխնիկական միջոցները, կավելացվի շինարարների թիվը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01