«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ տատիկին, որը վաղուց արդեն աստղ է դարձել, փնտրում են` նկարահանման առաջարկ անելու համար: «Շտապ նկարահանման համար պետք է ՀՀԿ հայտնի տատիկը ))) Հա բայց լուրջ եմ ասում ))) հասցե կամ հեռախոս եթե կա ուղարկեք ))»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինդիվիդում քաստինգ փրոդաքշն»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը:
Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց, որ նկարահանվելու է երգի տեսահոլովակ, որի մասնակիցների քաստինգն իրենք են իրականացնում: Աշոտ Սարգսյանը երգչի անունը առայժմ չնշեց, բայց ներկայացրեց տեսահոլովակի սյուժեն. երիտասարդ սիրահար զույգը հանդիպում է բազմաթիվ դժվարությունների: Աղջկա ընտանիքը դեմ է նրանց հարաբերություններին, իսկ հատկապես տատիկը` այդ ընտանիքի ամենավառ ներկայացուցիչը` կոլորիտային, խիստ ու ջղային, անընդհատ խոչընդոտներ է ստեղծում երիտասարդների համար, հալածում նրանց: Եվ հենց տարեց այդ կնոջ կերպարը մարմանավորելու առաջարկով տեսահոլովակի հեղինակները ցանկանում են դիմել ՀՀԿ տատիկին:
Չիմացողների համար նշենք, որ ՀՀԿ տատիկին, որին լրատվամիջոցները հենց այդպես էլ ներկայացնում են` առանց անուն-ազգանունի, հաճախ կարելի է տեսնել կառավարության շենքի մոտ` նիստերի օրը: Նա սաստում ու ամոթանք է տալիս այս կամ այն խնդիրը լուծվելու ակնկալիքով կառավարության մոտ բողոքի ցույց անող քաղաքացիներին, փորձում է նրանցից բարձր գոռալ` վերջիններիս ձայները խլացնելու համար, գովաբանում է իշխանություններին, Հրանուշ Հակոբյանի ձեռքը համբուրում, փարվում վարչապետին, հեռակա սեր խոստովանում Սերժ Սարգսյանին: «Սիրում եմ նախագահին, սիրում եմ երկիրը, սիրում եմ բոլոր իշխանավորներին, սիրում եմ իր բոլոր աշխատակազմը, բոլորը խելացի, գրագետ, կրթված մարդիկ են»,- մի առիթով ասում էր ՀՀԿ տատիկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44