Գործարար, ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Inc. Russia պարբերականին՝ խոսելով ձեռներեցության նրբությունների, մարդկանց նկատմամբ հավատի, երկարատև ներդրումների և բիզնես էթիկայի մասին:
Ինչպես նկատում է լրագրողը, Ռուբեն Վարդանյանը ներդրումներ է անում ոչ միայն վաստակելու, այլև աշխարհը փոխելու համար: «Նա ներդրող է մնում նույնիսկ բարեգործություն կատարելիս, օրինակ՝ Aurora Prize մրցանակի կանոնակարգի համաձայն՝ դափնեկիրը պարտավորվում է իր գումարային մրցանակով կիսվել այլ բարեգործական կազմակերպությունների հետ»,- հիշատակում է լրագրողը:
«Ձեռներեցը ցանկացած միջավայրում պետք է trouble maker («անհանգստություն ստեղծող» - tert.am) լինի, քանի որ մշտապես ամեն ինչ այլ կերպ է ցանկանում անել: Ձեռներեցին բնորոշ է հարմարավետության գոտուց դուրս գալու պատրաստակամությունը, հետաքրքրասիրությունը, նորի ձգտումը և իր գաղափարներով մյուսներին ոգևորելու կարողությունը»,- նշել է Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով՝ բարդ է իդեալիստ լինել մի հարցում և կոշտ ռեալիստ՝ մեկ այլ հարցում. «Ես անձամբ միշտ եղել եմ իդեալիստ, ռոմանտիկ, հավատով, որ բարին ավելի լավ է, քան չարը: Financial Times-ն ինձ բնութագրել է որպես «փնթփնթացող լավատես»: Դա ընտրության հարց է: Կարելի է հավատալ բարեկեցիկ ելքին և ձգտել երեխաներին ավելի լավ աշխարհ ժառանգել, քան մենք ենք այն ստացել»:
Գործարարը նշել է, որ ներդրումը մարդկանց մեջ թեև երկարատև գործընթաց է և կարող է 7,8,10 տարի տևել, սակայն արդարացնում է իրեն:
Բացի դրանից, նա խորհուրդ է տալիս ձեռներեցներին 2 տարին մեկ անգամ առնվազն 2 շաբաթով որևէ տեղ մեկնել սովորելու. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ առաջնայինը կապերն են, համացանցը, շփումն ու ուսումը: Անհրաժեշտ է ընդլայնել գիտելիքների և ծանոթների շրջանակը»:
Վարդանյանը խոսել է նաև Հայաստանի Գիտատեխնոլոգիական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) մասին, որն ստեղծվել է երկրում նորարարությունների համար միջավայր ապահովելու նպատակով: Նրա խոսքով՝ FAST-ի համար առաջնային են 4 բնագավառ՝ մեթոդներ և տեսություն, տվյալների վերլուծություն, ներառյալ՝ արհեստական ինտելեկտը, համակարգչային կրթություն, տվյալների մոդելավորում կենսատեխոնոգիայի և միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում:
Ռուբեն Վարդանյանը 1992-ից ղեկավարել է «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունը, որտեղ հասել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնին նախքան 2012-ին ընկերությունը «Սբերբանկին» վաճառելը: Մինչև 2015 թվականը եղել է Սբերբանկի կառավարման խորհրդի նախագահ Գերման Գրեֆի խորհրդականը: Վարդանյանը նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է, ինչպես նաև «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիրը:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01