ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հուլիսի 12-ին հաստատել է 2017-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների եւ առնչվող ծրագրերի (SFOPS) հատկացումների օրինագիծը, որը ներառում է Հայաստանին եւ տարածաշրջանին հատկացվող օգտնությունը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:
Այս օրինագիծը պահպանում ազատության աջակցման ակտի 907-րդ հոդվածը եւ ներառում է աջակցություն Հայաստանում ապաստանած սիրիացի փախստականներին:
Ըստ այդմ, Սենատը հաստատել է 24.1 մլն դոլարի ոչ ռազմական օգնություն հատկացնել Հայաստանին, ինչպես նաեւ կոչ է արել շարունակել աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին այս առնչությամբ նշել է. «Քանի որ Կոնգրեսը պետք է լրամշակի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հատկացումների օրինագծերը, Ամերիկայի հայկական համագումարը շարունակելու է պնդել լրացուցիչ օժանդակություն հատկացնել Հայաստանին՝ հաղթահարելու համար Սիրիայից փախստականների ներհոսքի խնդիրը, ինչպես նաեւ խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի վերակառուցման համար, որը տուժել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան պատերազմից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հանձնարարել էր Հայաստանին տրամադրել 24.1 մլն դոլարի, իսկ Ադրբեջանին` 10.9 մլն դոլարի օգնություն։ Ընդհանուր առմամբ Հայաստանին հատկացվող գումարի չափը 3 մլն դոլարով ավելի է, քան նախագահ Բարաք Օբամայի բյուջետային հարցումն էր:
Նշվում է, որ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Լեռնային Ղարաբաղին անմիջական օգնություն ցուցաբերելուն հավատարիմ մնալու իր որոշումը։ Ծրագիրը 1998-ից հումանիտար օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին։ Սենատը նաեւ հանձնարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի փախստականներին։
«Հանձնաժողովն աջակցում է Հայաստաում փախստականների, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում ծագած հակամարտություններից փախած Մերձավոր Արեւելքի փախստականների համար օգնություն ցուցաբերելուն»,– ասված է Սենատի՝ 2017-ի ֆինանսական տարվա ծախսերի օրինագծում։
Լեռնային Ղարաբաղի օգնության մասով հանձնաժողովը որոշել է. «Հանձնաժողովը հանձնարարում է նախորդ ֆինանսական տարիների չափով օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության զոհերի հարազատներին՝ նրանց ընթացիկ կարիքների բավարարման համար։ Հանձնաժողովը հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում եւ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղում բնակչության մեկ շնչի հաշվարկով ականապատ տարածքների ամենաբարձր մակարդակն է, եւ ականզերծման աշխատանքներն արդյունավետ են եղել տեղերում, որտեղ իրագործվել են։ Հանձնաժողովը կոչ է անում շարունակական ջանքեր գործադրել այդ ծրագրերի աշխարհագրության ընդլայնման համար»։
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22