2018 թվականի հուլիսի 17-18-ը ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Գագաթնաժողովի նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ մղել բաց կառավարության օրակարգը՝ նոր մարտահրավերներին դիմակայելու և աշխարհում քաղաքացիների կյանքը բարելավելու համար։
Գագաթնաժողովի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով Հայաստանում այս տարվա ապրիլ մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքներով ձևավորված նոր կառավարության առաջնահերթությունները, կոռուպցիայի դեմ պայքարի և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացման ուղղությամբ նախատեսվող քայլերը, ինչպես նաև ՀՀ կառավարության ջանքերն ուղղված Արևելյան գործընկերության «20 արդյունք մինչև 2020-ը» փաստաթղթի արդյունավետ և լիարժեք կատարմանը:
Նախարարը մասնակիցներին է ներկայացրել նաև հեղափոխությունը բարեփոխումների կայուն գործընթացի վերածելու Կառավարության տեսլականը:
Արդադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը գործընկերներին ներկայացրել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարության կողմից կիրառվող և ծրագրավորված նորարարական մոտեցումները:
Գագաթնաժողովը ծառայել է որպես արդյունավետ ձևաչափ ԲԿԳ անդամ պետություններում իրականացվող բարեփոխումների և համշխարհային մասշտաբով նորարարության զարգացման ու կիրառման տենդենցների վերաբերյալ մտքերի գործընկերային փոխանակության, ինչպես նաև երկկողմանի հանդիպումների համար:
Այսպես, գագաթնաժողովի ձևաչափում նախարարն ունեցել է տարբեր հանդիպումներ Բաց կառավարման գործընկերության քարտուղարության ներկայացուցիչների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի օգնականի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Վրաստանի իր գործընկերոջ՝ Թեա Ցուլուկիանիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ուղղություններն ու նախանշել դրանք խորացնելու լուրջ հանձնառությունն ու ներուժը:
Նախարար Զեյնալյանը մասնակցել է նաև Վրաստանի, Արգենտինայի, Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի իր գործընկերների հետ «Stand Up For Justice» խորագրով քննարկմանը, որտեղ նախարարները ներկայացրել են ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրագործման ազգային գործողությունների ծրագրերը և անդրադարձել իրենց երկրներում արդարադատության մատչելիությանն առնչվող քայլերին ու մարտահրավերներին:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01