ARM | RUS |

Ցմահ դատապարտյալը բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին

19.07.18 | 23:37

Հարգելի պարոն Փաշինյան, ես՝ ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանս, այս նամակով դիմում եմ Ձեզ՝ ներկայացնելու իմ կյանքի վերջին 14 տարիների պատմությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ, սակայն՝ ոչ մի արձագանք:

Հարգելի վարչապետ, ինչպես դուք և տիկին Աննան՝ ձեր որդուն, այնպես էլ ծնողներս, 2003 թ.-ին՝ հպարտ ու երջանիկ, ինձ ճանապարհեցին բանակ. տա Աստված, որ մեր արի ու քաջ բոլոր զինվորները ողջ և առողջ վերադառնան իրենց սուրբ օջախները: Ես տուն չվերադարձա, մայրս չապրեց ինձ դիմավորելու երջանկությունը, այլ արցունքը աչքերին, մայրական կարոտով սպասում է վերադարձիս:

2003 թ.-ի հունիսի 20-ին զորակոչվեցի ծառայության ԼՂՀ՝ հայրենի սահմանները պաշտպանելու: Ծառայությանս ամեն օրը անցկացրել եմ հպարտության զգացումով, ինչպես նաև՝ գիտակցումով, որ հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքս կատարելուց հետո երջանիկ վերադառնալու եմ տուն, չիմանալով, թե ինչպիսի շրջադարձ է տեղի ունենալու:

2004 թ.-ի Սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտնաբերեցին ժամկետային զինծառայող, լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դին, որը 2 օր համարվում էր անհետ կորած, ում ծնողները ևս իրենց որդուն ճանապարհել էին ծառայության, սակայն որդու փոխարեն նրա դին դիմավորեցին:

Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով ինձ և մի շարք զինծառայողների տարան ԼՂՀ Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, որտեղ մոտ 1 ամիս տարբեր մեթոդներով ճնշումներ գործադրելով՝ փորձում էին ինքնախոստովանական ցուցմունք կորզել, սակայն ես չէի կարող խոստովանական ցուցմունք տալ, քանի որ որևէ առնչություն կատարվածի հետ չեմ ունեցել. նշեմ, որ այդ ժամանակ քննիչը Ա. Փիլոյանն էր:

Մոտ 20 օր նույն մեթոդաբանությամբ՝ ծեծ ու ջարդով, փորձում էին ինքնախոստավանական ցուցմունք կորզել և 20 օր անց, գործը չբացահայտելուց հետո մեզ տեղափոխեցին ՀՀ Ռազմական ոստիկանության Երևանի վարչություն, նշեմ, որ ՌՈ վարչության պետը նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանն էր, ՌՈ-ում նա փոխարինեց գործով քննիչին, քննիչ Արմեն Հակոբյանը, որը շինծու քր. գործեր սարքողի ստատուս ուներ, նշանակվեց ՀՀ ՃՈ պետ՝ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:

Մեկ ամիս օր ու արև չտալով, ՀՀ ՌՈ-ում քննիչ Արմեն Հակոբյանը ստիպում էր, որ իր թելադրանքով ցուցմունք տանք, եթե ուզում ենք տուն վերադառնալ, ինձ ասում էր, մեջբերում եմ բառացի՝ ոնց ասում եմ, տենց գրի, կգնաս տուն: Ինչպե՞ս կարող է մարդը զրպարտչական ցուցմունք տալ, եթե կատարվածին անտեղյակ է, սակայն անտեղյակ ու անմեղ լինելս չխանգարեց քննիչ Ա. Հակոբյանին նույն ոճով գտնել մեկի, ով ցուցմունք կտա իր թելադրանքով, այդ մեկը Անդրանիկ Կարապետյանն էր, ով քննիչի թելադրած ցուցմունքով դարձել էր սպանության մասնակից, սակայն, չգիտես՝ ինչ հրաշքով, սպանության մասնակից լինելու, օժանդակելու համար դատապարտվեց 1 տարի և ազատ արձակվեց դատարանի դահլիճից, այնինչ ՀՀ Քր. օր.-ի համաձայն, սպանություն կատարելու կամ օժանդակելու համար այն ժամանակ ամենաքիչը 6 տարվա ազատազրկման պետք է դատապարտվեր: Այս ամենը շեշտում եմ, որպեսզի բոլորին պարզ լինի քննիչ Արմեն Հակոբյանի աշխատելաոճը:

Վերջինս նույն բանը ինձ էր առաջարկում և երկու այլ տղաների, սակայն քննիչին հաջողվեց Անդրանիկ Կարապետյանից ստանալ զրպարտչական ցուցմունք, իսկ Ա. Կարապետյանը ուներ վախի պատճառ՝ քննիչի թելադրանքով ցուցմունք տալու, այն է՝ Ա. Կարապետյանի եղբոր՝ Գրիգոր Կարապետյանի զինվորական համազգեստի վրայից հայտնաբերվել էին արյան հետքեր, որոնք համապատասխանում էին լուսահոգի Արթուր Մեսրոպյանի արյան հետ:

Հուսով եմ՝ արդեն հասկանալի է դառնում այս շինծու քր. գործի շղթան, այն հանցախումբը, որի թեթև ձեռքով արդեն 14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման:

Реклама 14

Բացի այն, որ Անդրանիկ Կարապետյանի տված ցուցմունքը Արմեն Հակոբյանի թելադրանքն է, այստեղ առկա են բազմաթիվ հակասություններ և եթե գործեր արդարադատությունը, ապա Անդրանիկ Կարապետյանին մեղադրանք կառաջադրվեր՝ կեղծ ցուցմունք տալու ծանր հանցագործության մեջ մեղադրանքով: Բացի այդ, քրեական գործում չկա գեթ մեկ վկա, ով հաստատում է Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի իրական լինելը և իմ մասնակցությունը այդ ամենին, ընդհակառակը, ինձանից վերցված բոլոր փորձանմուշները էքսպերտիզայի ենթարկելուց հետո փորձագետը իր եզրակացության մեջ հստակ նշում է, որ կասկածյալից վերցված փորձանմուշները կատարված սպանության հետ որևէ առնչություն չունեն. այս ամենից պարզ է դառնում, որ քննիչ Արմեն Հակոբյանի թալադրանքով Անդրանիկ Կարապետյանի տված զրպարտչական ցուցմունքը շինծու է: Հարկ եմ համարում նշել, որ նախկին պաշտոնյաներ՝ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան, նախկին ՌՈ վարչության պետ Վլադիմիր Գասպարյան, քննիչ Արմեն Հակոբյան եռյակը ժամանակին նույն մեթոդով սարքել էր հայտնի Մատաղիսի գործը, իսկ տարիներ անց այդ գործով անցնող տղաները անմեղ ճանաչվեցին Եվրոդատարանի վճռով: Այստեղից ևս հետևություն. սույն եռյակի պաշտոնավարման տարիներին բանակում կատարված հանցագործությունների բացահայտումները չեն ընթացել օբյեկտիվ, ճիշտ ճանապարհով, այլ սարքվել են այնպես, ինչպես ցանկացել են Գ.Ջհանգիրյանը, Վ. Գասպարյանն և Ա.Հակոբյանը:

Հարգելի պարոն Փաշինյան, այս 14 տարիների ընթացում պայքարել եմ՝ ձայնս տեղ հասցնելու ու լսելի դարձնելու համար, սակայն բոլոր ատյաններից, բոլոր կառույցներից և անհատներից ստացել եմ նույնաբովանդակ պատասխան, այն է ՝ վճիռը օրինական ուժի մեջ է մտել և գործը վերանայելու համար երևան եկած նոր հանգամանք չկա:

Հարգելի վարչապետ, դուք քաջատեղյակ եք նախկին իշխանության օրոք գործող արդարադատությունից. այն միշտ եղել է վերևների հրամաններով, զանգերով: Միանշանակ, հանմաձայն կլինեի այն օրենքի հետ, որը ասում է՝ քրեական գործը վերանայվում է այն դեպքում, երբ ի հայտ է գալիս նոր երևան եկած հանգամանք, այն դեպքում, եթե հետ գնանք ու տեսնենք, թե առկա քրեական գործում դատարանը ինչ հագամանքներում է վճիռներ կայացրել:

Ինչպե՞ս է գործում հստակ մեկ օրենք, երբ դրան դրդող մեկ այլ օրենք խախտվում է և դրա հետևանքով ճակատագրեր են կործանվում, ավելի հստակեցնեմ ասածս՝ եկեք հետ նայենք ու տեսնենք, թե ինչ հիմնավոր հանգամանքներով է իմ հանդեպ կայացվել վճիռը, հետո նոր ինձանից թող պահանջեն նոր երևան եկած հանգամանք ՝ գործը հետաքննության ուղարկելու համար: Այսինքն՝ նախկին իշխանությունները ինձ դատապարտում են առանց հանգամանքի և վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հանգամանք են ուզում՝ գործը վերանայելու համար, դա նշանակում է, որ մարդուն կարելի է անմեղ, անհիմն դատապարտել, կործանել կյանքը ու լինելով անմեղ, նոր երևան եկած հանգամանք չլինելու դեպքում թողնել, որ դանդաղ մահանա:

Պարոն Փաշինյան, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում մարդկանց աչքերում ժպիտ հայտնվեց, ես նույնպես լցվեցի այն հույսով, որ ձեր իշխանավարության ընթացքում վերջ կդրվեն նախկին իշխանությունների անօրինություններին, վստահ եմ, որ կալանավայրերում գտնվողների հոգիներում հայտնված հույսերը ևս կարդարացվեն՝ ձեր անմիջական միջնորդությամբ կվերանայվեն նմանատիպ գործերը ու կկայացվեն արդար վճիռներ, քանի որ այստեղ շատ են այնպիսիք, ովքեր դատապարտվել են վերոնշյալ նախկին պաշտոնյաների շինծու գործունեության հետևանքով: Լիահույս եմ, որ ձեր օրոք կգործի արդարադատությունը, որը չի գործել վերջին 25 տարիներին:

Հարգարժան վարչապետ, խնդրում եմ՝ վերականգնենք արդարությունը, թույլ տվեք վերանայել ինչպես այս, այլև՝ նմանատիպ գործերը, չէ՞որ դուք տարիներ շարունակ պայքարել եք այսօրվա Հայաստանի համար, որտեղ պետք է պաշտպանված լինի յուրաքնաչյուրի իրավունքը ու կպատժվեն իսկական հանցագործները: Հույս ունեմ, որ կլսեք խնդրանքս, կվերականգնեք արդարությունը, ինչից հետո միայն ծնողներս նույն երջանկությամբ կկարողանան դիմավորել ինձ, ինչպես 14 տարի առաջ բանակ էին ճանապարհել:

Հարգանքներով՝ Ա.Գ. Քոչարյան


Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական...

19:02

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը ԵԱՀԿ-ին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը...

10:49

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի...

10:23

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել. Աբրահամյան

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել....

10:09

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:19

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3...

09:02

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ». «Մեր ձևով»

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ»....

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01