Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտ դրական դինամիկա են դրսեւորում` շտկվելով դեպի վեր այն բանից հետո, երբ նախօրեին ավելի քան 5 տոկոսով անկում էին ապրել, երբ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը հայտնել էր բենզինի եւ թորիչների պահուստի մեծ աճի մասին, վկայում են առք ու վաճառքի տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հյուսիսամերիկյան նավթի Brent խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 1,23 տոկոսով, մինչեւ բարելի դիմաց 46,83 դոլար: WTI ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչրսների գինն ավելացել է 1,45 տոկոսով, մինչեւ բարելի դիմաց 45,40 դոլար:
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության տվյալներով, երկրում նավթի առեւտրական պահուստները (բացառելով ռազմավարական պահուստները) հուլիսի 8-ին ավարտված շաբաթում կրճատվել են 2,5 մլն բարելով կամ 0,5 տոկոսով` մինչեւ 521,8 մլն բարել: Վերլուծաբանները ենթադրում էին, թե պահուստները շաբաթվա ընթացքում կնվազեն 2,95 մլն բարելով` մինչեւ 521,45 մլն բարել: ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը մեկ շաբաթում, նախարարության տվյալներով, աճել է 0,67 տոկոսով կամ օրական 57 հազար բարելով, մինչեւ օրական 8,485 մլն բարել:
Նավթի պահուստը Քուշինգում (Cushing) աշխարհում խոշորագույն տերմինալում նվազել է 0,2 մլն բարելով, մինչեւ 63,9 մլն բարել: Բենզինի պահուստն ԱՄՆ-ում ավելացել է 1,2 մլն բարելով կամ 0,5 տոկոսով, մինչեւ 240,1 մլն բարել: Վերլուծաբանները, ընդհակառակը, ակնկալում էին, որ ցուցանիշը կկրճատվի 0,432 մլն բարելով: Թորիչների պահուստներն աճել են 4,1 մլն բարելով կամ 2,7 տոկոսով` մինչեւ 153 մլն բարել: Վերլուծաբանները կանխատեսել էին, որ այդ ցուցանիշը կավելանա ընդամենը 0,256 մլն բարելով:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44